Ներսես Շադունց. «Տեղ համայնքը՝ իր բոլոր գյուղերով, իբրեւ անառիկ ամրոց, կանգնած է Սյունիքի արեւելյան սահմանագլխին»

27.10.2020 19:59
9893

Տեղ գյուղում ենք՝ Հայաստանի Հանրապետության  գյուղական խոշորագույն բնակավայրերից մեկում, որ գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանը Գորիսի հետ կապող մայրուղու վրա:

Տեղը խոշորացված համայնքի կենտրոն է. համայնքի մեջ են Քարաշեն, Կորնիձոր, Արավուս, Վաղատուր, Խոզնավար, Խանածախ գյուղերը նաեւ:

Այդ բնակավայրերից յուրաքանչյուրը հերոսական անցյալ ունի: Դարերի խորքերը չգնալու եւ պատմության էջերը չթերթելու համար հիշենք միայն 1919 թ. Զանգեզուրի գոյամարտը, 1990-ականների Արցախյան հերոսամարտը, երբ այդ գյուղերը, իրենց պապերի օրինակով, կենաց-մահու մարտերով հետ շպրտեցին Զանգեզուրը նվաճել երազող թուրք ասկյարների զորագնդերին:

Բոլոր ժամնակներում էլ Տեղը, ինչպես եւ նշված գյուղերն ունեցել են համընդհանուր հարգանք ու վստահություն վայելող անհատներ, ովքեր առաջնորդի դեր են ստանձնել այդ պատերազմներում: Հասկանալի է, որ այդ հանգամանքը միշտ էլ վճռորոշ նշանակություն է ունեցել, քանզի առանց նվիրյալ կերպարների հնարավոր չէին լինի դարակազմիկ այդ հաղթանակները…

Պատմությունը կրկնվում է, եւ Տեղ խոշորացված համայնքի ղեկավարը վերստին մի արժանապատիվ, մի խիզախ սյունեցի է՝ Ներսես Շադունց անուն-ազգանունով:

Հաճելի է նկատել, որ խաղաղ պայմաններում իր նվիրական աշխատանքով աչքի ընկած Ներսես Շադունցն այսօր էլ՝ հայրենիքի համար ճակատագրական այս ժամանակաշրջանում, հավատարիմ է իր էությանը:

Նա կարողանում է ե՛ւ թիկունքի գործերը խելամիտ կազմակերպել, ե՛ւ ամրաշինական աշխատանքներ իրականացնել, ե՛ւ աշխարհազորայինների գործունեություն համակարգել ու նրանց պետքերը հոգալ, ե՛ւ միաժամանակ ռուս սահմանապահների հետ համագործակցել:

-Համայնքի գյուղերից որեւէ բնակչի՝ թեկուզ եւ ժամանակավոր հեռանալու մասին նույնիսկ մտովի խորհելը վիրավորական ու ամոթալի կլիներ մեզ համար,-ասում է Ներսես Շադունցը:-Ընդհակառակը՝ բացառիկ համախմբված մթնոլորտ է, որի գլխավոր բնորոշիչը մեր ժողովրդի անկոտրում մարտական ոգին է եւ թշնամուն ծնկի բերելու վճռականությունը: Տեղ համայնքը՝ իր բոլոր գյուղերով, իբրեւ անառիկ ամրոց, կանգնած է Սյունիքի արեւելյան սահմանագլխին…

Ներսես Շադունցի հավաստմամբ՝ համայնքի գյուղերի բնակիչները, կարելի է ասել, բացառապես իրենց սրտի թելադրանքով ու հող հայրենիի կանչով կամավորական են դարձել ու կարողանում են ինչ-որ ձեւով մասնակցել մերձակա սահմանի անխոցելիության ապահովմանը, իսկ ընկճվածության մասին խոսելը պարզապես  ավելորդ է:

-Նայեք գյուղի կենտրոնում հենց հիմա խաղացող անհոգ մանուկներին. այդ տեսարանը անասելի հավատ է ներշնչում վաղվա օրվա հանդեպ, այդ տեսարանը հավելյալ պատասխանատվություն է ներարկում յուրաքանչյուրիս՝ կարծեք թե հայտարարելով, որ հաղթանակն այլընտրանք չունի,- ասում է  Ներսես Շադունցը:

Իսկ սահմանագլխի խրամատներում Ներսես Շադունցն արդեն համայնքապետ չէր սոսկ, այլ շարքային զինվորական, մարտական կոնկրետ դիրքի հերթապահ, մի քանի զենքի ու զինատեսակի տիրապետող քաջ մարտիկ:

Հետդարձի ճանապարհին, առանց Ներսես Շադունցի ներկայության, փորձում էինք հասկանալ նրա հանդեպ համայնքի բնակչության համընդհանուր հավատի ու վստահության գաղտնիքը:

Տեղ գյուղի բնակիչներից մեկն ակամայից  հստակ պատասխան տվեց մեզ հետաքրքրող հարցին. «Նա անկեղծ է իր գործերում, անկեղծ է համայնքի բնակիչների հանդեպ, իր երկրամասի իսկական նվիրյալն է, ոչինչ չի անում՝ հանուն իր անձը գովազդելու (ինչպես դա նկատվում է շատերի մեջ), մերժում է ցուցամոլությունը, փառասիրությունը, նա իրական մարդ է, իրական հայ ու սյունեցի՝ մեր նախնյաց հերոսական ավանդույթներով դաստիարակված, նա խորունկ արմատներ ունի հողում եւ իր մեջ կրում է հայոց իսկական արժեքները» :

Մեր զրուցակցի՝ իրենց համայնքապետի հանդեպ ունեցած ոգեշնչվածությունը  եւս մեկ անգամ հավաստեց մեր՝ արդեն իսկ ունեցած տպավորությունը Ներսես Շադունցի մասին:

Այդպիսի ոգեւորությամբ էլ վերադարձանք Տեղ համայնքի սահմանագլխից:

Սամվել Ալեքսանյան

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24