Նիկալյան Արմեն Սամվելի․ հանուն հայրենիքի չխնայեց կյանքը

29.01.2021 16:33
6591

«Էս Ֆորմեն ամեն մեկի բանը չի, ֆորմեն հագար՝ երկրի տերը դու ես» սիրում էր կրկնել Արմենը, ով 2009 թվականից պայմանագրային զինծառայող էր Սիսիանի զորամասում ու հայրենի Սյունիքն էր պաշտպանում։

 Ծառայակիցներից երկու-երեք տարի էր մեծ, բայց  ծանր հանձնարարություններն ինքն էր կատարում, որ «էրեխեքը» դժվարություն չունենան։

 Արմեն Նիկալյանը ծնվել է 1981թ փետրվարի 9-ին Սիսիանի շրջանի Ծղուկ գյուղում։ Սովորել է Ծղուկի միջնակարգ դպրոցում, ամուսնացել է Ծղուկում։ Ջերմ սիրով էր սիրում իր գյուղը, աշխատանքի  պատճառով տեղափոխվել էին Սիսիան քաղաք, բայց չէր կտրվել իր գյուղից, երեք զավակների մեջ էլ ամեն խոսքում սեր էր դաստիարակում իրենց հայրենի գյուղի ու բնության հանդեպ։

«Սովորեք, անընդհատ սովորեք», հորդորում էր ըկերներին ինքը պրպտուն միտք ուներ, դիրքում էլեկտրական հոսանք չկար ու Արմենն ամեն օր մի հնար էր գտնում  հոսանք ստանալու։ Դիրքապահ ընկերները հպարտանում էին, «Մենք անլույս չենք մնա՝ Ծղուկի ֆիզիկոսը մեզ հետ է»։ Արմենի մասին խոսելիս՝ մի հատկություն են շեշտում՝ սերը հողի հանդեպ՝ «Ախր շատ էր ասում, որ երկիրդ կյանքիցդ շատ պիտի սիրես, որովհետեւ մի օր հող ես դառնալու, այն հողը, որ թոռներդ պիտի սիրեն»։

Թոռներին չի տեսնի, բայց երեք զավակների սրտերում հասցրել է սերմանել անափ սեր դեպի հայրենի հողը, որի համար չխնայեց կյանքը։

Արմեն Նիկալյանը նահատակվել է 2020թ հոկտեմբերի 10-ին Ջրականում, վերջին ժամերին նամակ էր գրել կնոջն ու խնդրել լավ նայել իրենց փոքր դստերը, եթե հանկարծ չվերադառնա։

 

Տիգրանուհի Բադալյան

Փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ է սկսում գնահատել իր իրական հարստությունը. Գագիկ Ծառուկյան

17.08.2026 20:55

Տարածաշրջանային հավասարակշռությունը փոխվել է․ այսօր ամերիկացիները վճարում են իրենց առաջնորդների խաղադրույքների համար․ Վելայաթի

17.08.2026 20:21

Ղարաբաղից տեղահանված որոշ ընտանիքներ 10 տարի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ամսական 40 հազար դրամ աջակցություն կստանան

17.08.2026 17:52

Հայաստանի և Հնդկաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների միջև սահմանվել է համագործակցության նոր ձևաչափ

17.08.2026 16:59

ԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են երկարաձգել 60-օրյա hրադադարը. Al Arabiya

17.08.2026 16:35

Ոչ մի պարագայում չի կարող նորմալ համարվել այն, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի ինչ-որ «մասնագետ» կոչեցյալներ Հայաստանի տարածքում որոշումներ կայացնեն. Ոսկանյան

17.08.2026 16:08

Բաղային հայտարարել է, որ Իրան-ԱՄՆ բանակցություններում նոր միջնորդ չկա

17.08.2026 15:13

7 ամսում Ադրբեջանը Հայաստան է արտահանել շուրջ 17 մլն դոլարի ապրանք, Հայաստանը Ադրբեջան՝ 960 դոլարի

17.08.2026 15:09

Կապանը նշում է քաղաքի տոնը և հարգանքի տուրք մատուցում համայնքի երախտավոր ավագներին

17.08.2026 12:53

Օգոստոսի 13-ին ինքնասպան եղած զինվորին քնելու հարցի շուրջ վիրավորել են, կա մեկ կալանավորված

17.08.2026 12:47

Արդյո՞ք Աննա Հակոբյանն առնչություն ունի Գորիսի քոլեջի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին

17.08.2026 11:37

Վեհափառը խաղողօրհնեքի արարողություն անցկացրեց

16.08.2026 19:23