Նիկողայոս Ադոնց աշխարհահռչակ հայագետի ու բյուզանդագետի բռնակոթյան տունը՝ փլուզման վտանգի առջեւ. Սամվել Սահակյանի դիմումը Նիկոլ Փաշինյանին

31.08.2020 16:45
9206

Հարգելի պարոն վարչապետ
Համոզված եմ, որ Դուք ծանոթ եք աշխարհահռչակ հայագետ ու բյուզանդագետ, կովկասագետ ու պատմաբան, բանասեր  Նիկողայոս Ադոնցին, ծանոթ եք նրա գիտական ժառանգությանը:  Ուստի եւ չեմ ներկայացնում նրա սխրանքը հայագիտության ու բյուզանդագիտության բնագավառներում:
Վիթխարի այդ անհատականությունը ծնվել է Սիսիանի տարածաշրջանի Բռնակոթ գյուղում 1871 թվականին: 
Տունը, որտեղ ծնվել է, կառուցել է նրա պապը՝ Առաքելը, 1861-ին: 
Շենքի երկրորդ հարկը փլվել է 1931-ի երկրաշարժի հետեւանքով: 
Հիմա էլ վտանգված է առաջին հարկը:
Համագյուղացիներով տարիներ շարունակ դիմումներ ենք հղել մարզի եւ հանրապետության բազմաթիվ ղեկավարների՝ շենքը փրկելու խնդրանքով, սակայն որեւէ մեկը խոստումներից այն կողմ չի անցել:
Նիկողայոս Ադոնցի տունը փրկելու մեր վերջին հույսը Դուք եք, ինչի համար էլ դիմում ենք:
Խնդրում եմ բոլոր բռնակոթցիների եւ Սյունյաց աշխարհի մտավորականների անունից՝ այդ տունը վերցրեք պետական հովանու ներքո եւ փրկեք հետագա ավերումից:
Դա կլինի կենդանի հիշողություն մեծ հայրենասերի մասին:
Դրանով, հավատացած եղեք, հայագիտությանը փառք բերած ու բերող, բոլոր ժամանակների ամենանշանավոր սյունեցիներից մեկի՝ Նիկողայոս Ադոնցի հիշատակը կհավերժացվի նորովի եւ յուրովի կշեշտադրվի նրա վեհությունը:
Ճակատագրի դառը հեգնանքով անշիրիմ ու անզավակ մնացած Ադոնցի հիշատակը, կարծում ենք, պետք է հավերժացվի նրա անվանը պատշաճող մակարդակով:
Նրա երազած Հայաստանն ազատ ու անկախ Հայաստանն է, որի կառուցմանը լծվել եք նաեւ Դուք:
Այնպես որ՝ վստահ ենք, որ նրա բռնակոթյան տան վերակառուցումը Ձեզ համար ախորժելի գաղափար է, եւ Դուք գործնական քայլերով կարձագանքեք մեր խնդրանքին:
Հ.Գ.
Կից ներկայացնում ենք Նիկողայոս Ադոնցի բռնակոթյան տան լուսանկարները` ներկայիս վիճակով:

Հարագանքով՝
Սամվել Սահակյան
Սիսիանի տարածաշրջան, գյուղ Բռնակոթ
31 օգոստոսի 2020 թ.

 

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34