Մեղրիում կանցկացվի աննախադեպ «ՏԱՐԱԶֆեստ»

02.09.2026 15:05
343

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) և ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՄՀՄՀ / МФГС) աջակցությամբ, «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ սեպտեմբերի 4–7-ը Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում տեղի կունենա «ՏԱՐԱԶֆեստ - Մեղրի 2026» ավանդական տարազի և արհեստների միջազգային փառատոնը:

«ՏԱՐԱԶֆեստ»-ը «Տերյան մշակութային կենտրոնի» ամենամյա առանցքային մշակութային նախագծերից է, որի հիմնական նպատակն է ազգային տարազի, էթնիկ գործվածքների ու ավանդական արհեստների պահպանումը, հանրահռչակումն ու միջազգային մշակութային համագործակցության ընդլայնումը:

Այս տարի փառատոնը միավորում է պատվիրակություններ, դիզայներներ և վարպետներ ԱՊՀ և գործընկեր երկրներից, այդ թվում՝ Ղազախստանից, Տաջիկստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից:

Փառատոնի ծրագիրը իր մեջ ներառում է.

• Ավանդական և ժամանակակից էթնո-հավաքածուների ցուցադրություններ, միջազգային և հայաստանյան դիզայներների հեղինակային աշխատանքների ներկայացում,

• Վարպետության դասեր և ցուցահանդես-վաճառք - ավանդական արհեստների, տեքստիլի և ձեռագործ աշխատանքների ցուցադրություն։

«ՏԱՐԱԶֆեստ - Մեղրի 2026»-ը ոչ միայն ազգային ինքնության ու դարավոր ավանդույթների արժևորման հարթակ է, այլև յուրօրինակ մշակութային կամուրջ, որը միավորում է տարբեր ժողովուրդների՝ արվեստի, գույների և ավանդական զարդանախշերի ընդհանուր լեզվով։

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02