Նիկոլ Փաշինյան․ «ԱՄՆ-ն պետք է բացատրի՝ արդյոք այդ F-16-ները տրվել են խաղաղ բնակչությանը ռմբակոծելու համար»

05.10.2020 12:23
1151

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The New York Times-ին, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին: Կառավարության մամուլի ծառայությունը ներկայացրել է հարցազրույցի մասին հոդվածը.

«Նախագահ Թրամփի ազգային անվտանգության խորհրդականի հետ հինգշաբթի կայացած հեռախոսազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի նուրբ հարց բարձրացրեց. ինչո՞ւ ոչինչ չի ձեռնարկվում, որպեսզի Միացյալ Նահանգների երկարամյա դաշնակից Թուրքիային թույլ չտրվի ամերիկյան արտադրության F-16 ինքնաթիռների օգտագործումը հայերի դեմ: Պարոն Փաշինյանի կոչն Ազգային անվտանգության խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենին արվեց Լեռնային Ղարաբաղում ծանր մարտերի բռնկումից շատ չանցած:

Պարոն Փաշինյանը մեր հեռախոսային հարցազրույցի ժամանակ ասաց, որ հակամարտությունը շատ ավելի վտանգավոր հարթություն է տեղափոխվել Ադրբեջանի օգտին Թուրքիայի անմիջական ռազմական միջամտության պատճառով:

Հակամարտությունը տագնապներ է առաջացնում՝ կապված ավելի լայնածավալ պատերազմի վտանգի հետ: ԱՄՆ-ը հայտնվել է անհարմար վիճակում, քանի որ քաղաքականապես ազդեցիկ հայկական սփյուռքը տեսնում է, թե ինչպես է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան F-16 ինքնաթիռներ օգտագործում հօգուտ Հայաստանի թշնամիների:

«Միացյալ Նահանգները, - ասաց պրն Փաշինյանը, - պետք է բացատրի, թե արդյոք այդ F-16-ները տրվել են խաղաղ գյուղերն ու խաղաղ բնակչությանը ռմբակոծելու համար»: Նա նշեց, որ պարոն Օ’Բրայենը «լսել և ընդունել է» իր մտահոգությունները:

Պարոն Փաշինյանը հրաժարվեց ասել, թե արդյոք Հայաստանը պատրաստ է հանձնել որևէ տարածք հնարավոր խաղաղ կարգավորման դեպքումՙ պնդելով, որ այդ հարցին պետք է պատասխանի ոչ թե ինքը, այլ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը:

Պարոն Փաշինյանի խոսքով, Հայաստանի համար ներկայիս մարտերը, որոնք սկսվել են սեպտեմբերի 27-ին՝ ամիսներ տևած լարվածությունից հետո, «գոյաբանական սպառնալիք» են ներկայացնում Թուրքիայի միջամտության պատճառով: Նա հիշեցրել է, որ Թուրքիայի նախորդը՝ Օսմանյան կայսրությունն Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին սպանեց մոտ 1,5 միլիոն հայերի: ԱՄՆ Կոնգրեսը և շատ երկրներ հայտարարեցին, որ այդ սպանդը «ցեղասպանություն» էր, ինչը սակայն Թուրքիան չի ընդունում»:

hetq.am

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01