Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը

26.05.2018 13:21
1366

Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը: Ըստ կառավարության մամլո ծառայության, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ողջունում եմ Ձեր ցանկությունը՝ ամրապնդելու Հայաստանի դիրքը որպես ժողովրդավարական պետություն, որում հիմնովին ամրագրված են մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և օրենքի գերակայության սկզբունքները: Դուք կարող եք ակնկալել Միացյալ Թագավորության գործնական աջակցությունն ուղղված այս ոլորտում Ձեր ջանքերի իրականացմանը:

Մենք պատրաստ ենք մեր փորձառությունը փոխանցել Ձեր կառավարությանը, պետական հաստատություններին և քաղաքացիական հասարակությանը՝ Հայաստանի և հայ ժողովրդի պայծառ ապագան կերտելու ճանապարհին: Միացյալ Թագավորության և Հայաստանի երկկողմ հարաբերություններն արդեն իսկ ամուր են, սակայն կցանկանայի տեսնել դրանց հետագա ամրապնդումը, այդ թվում՝ առևտրի, ներդրումների և միջխորհրդարանական համագործակցության ոլորտներում:

Հուսով եմ` կարող ենք համատեղ աշխատել միջազգային ասպարեզում՝ համաշխարհային մարտահրավերները դիմագրավելու, համընդհանուր արժեքները խթանելու և օրինահենք միջազգային համակարգն ամրապնդելու ուղղությամբ»:

www.azatutyun.am

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները․ ովքեր են առաջատարները

26.10.2026 11:01

Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի նոր ռմբակոծություններին․ Bloomberg

26.10.2026 10:36

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները․ ովքեր են առաջատարները

26.10.2026 00:35

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13