Փորձագետների հանդիպումը չի կայանալու, թեեւ Լիդիանն ընդունել էր հրավերը

09.01.2018 10:57
1935

Լիդիան Արմենիան տեղեկացավ, որ Հ. Բրոնոզյանը եւ նրա կողմից պատվիրված Ամուլսարի բնապահպանական ազդեցության վերաբերյալ զեկույցների հեղինակները հրաժարվել են մասնակցել մասնագիտական քննարկմանը, ինչն անսպասելի էր, հաշվի առնելով, որ այս հանդիպումը ՀՀ բնապահպանության նախարարությունը նախաձեռնել էր իրենց խնդրանքով: Նախարարությունը դիմել էր Լիդիան Արմենիային` մեր մասնագետների մասնակցությունն ապահովելու համար: Պատրաստակամ լինելով շահագրգիռ կողմերի հետ երկխոսության եւ բոլոր մտահոգություններին պատասխանելու, Լիդիանը ընդունել էր քննարկմանը մասնակցելու հրավերը: Նախարարության առաջարկով բոլոր կողմերը համաձայնության էին եկել հանդիպել Երեւանում` հունվարին: Սակայն հետագայում Հ.Բրոնոզյանն իր փորձագետների անունից հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:

Խնդրո առարկա զեկույցներին ծանոթանալուց հետո Լիդիանի համար ակնհայտ էր, որ դրանցում առկա են երկրաքիմիայի եւ ժամանակակից լավագույն փորձի հիման վրա մեղմացման միջոցառումների վերաբերյալ գիտելիքների հիմնարար բացեր, մինչդեռ այս խնդիրները ներկայացվել են Ամուլսարի ԲՍԱԳ-ում եւ բազմաթիվ հանրային լսումներում: Լիդիան Արմենիայի փորձագետները մանրամասն գրավոր պատասխանել են Ամուլսարի բնապահպանական կառավարման վերաբերյալ զեկույցներում առկա հարցերին:

Մեր փորձագետները վստահ են, որ Ամուլսարի համար նախագծված են միջազգային լավագույն փորձի համապատասխան կառավարման մեխանիզմները եւ ապացուցել են այս պնդումը: Այդ իսկ պատճառով, չշեղվելով նախնական պայմանավորվածությունից, հունվար ամսվա ընթացքում բնապահպանական կառավարման ոլորտում միջազգային ճանաչում ունեցող Global Resource Engineering ընկերության հեղինակավոր փորձագետ Լարրի Բրեքենրիջը ՀՀ բնապահպանության նախարարությանը կներկայացնի Ամուլսարում միջազգային լավագույն փորձի կիրառման մանրամասները:

Ամուլսարի ծրագիրը լիովին համապատասխանում է օրենսդրական պահանջներին, ավելին՝ կիրառում է  բնապահպանական կառավարման խիստ միջազգային չափանիշներ: Ծրագիրն այժմ գտնվում է շինարարության եզրափակիչ փուլում: Լիդիանը վստահ է, որ Ամուլսարի ծրագիրը կարեւոր դեր է ունենալու Հայաստանի տնտեսական զարգացման մեջ, միաժամանակ հանքարդյունաբերության բնապահպանական եւ սոցիալական կառավարման ոլորտ բերելով նոր չափանիշներ:         

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40