Նիկոլ Փաշինյանին սպասում են Սանկտ Պետերբուրգում. Մարիա Զախարովա

21.12.2023 11:41
739

Ռուսական կողմը ելնում է նրանից, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կժամանի Սանկտ Պետերբուրգ ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին, և Մոսկվան պատրաստ է Երևանի հետ բոլոր հարցերը լուծել կառուցողական եղանակով, դեկտեմբերի 20-ին ճեպազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կօգտվի Ռուսաստանի Դաշնության նախագահի հրավերից և դեկտեմբերի 25-ից 26-ը կժամանի Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին և ԱՊՀ ոչ պաշտոնական նախաամանորյա ավանդական հավաքին»,- ասել է Զախարովան:

Ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ՏԱՍՍ-ին ասել է, որ Ռուսաստանն ավանդաբար հրավերներ է ուղարկել ԱՊՀ երկրների բոլոր ղեկավարներին և նրանցից դրական պատասխան է ակնկալում:

Միևնույն ժամանակ փոխնախարարը հրաժարվել է կանխատեսում անել Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր եռակողմ հանդիպման հեռանկարի վերաբերյալ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40