Ստեփանակերտում դիմավորել են Կարմիր խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ Երևանից վերադարձած երեխաներին

27.01.2023 19:54
877

Այսօր՝ հունվարի 27-ին, Ստեփանակերտում դիմավորել են Կարմիր խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ Երևանից վերադարձած 15 երեխայի:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով շուրջ 47 օր ընտանիքից բաժանված երեխաներին «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի տարածքում դիմավորել են նրանց ծնողները, ընկերները, բարեկամներն ու բազմաթիվ համաքաղաքացիներ։

Մեզ հետ զրույցում Ինեսսա Գրիգորյանն ասել է, որ շատ մեծ դժվարությամբ էին հաղթահարում ծնողներից հեռու գտնվելու հանգամանքն ու կարոտը։

«Մեր օրերն այնտեղ շատ լավ էին անցնում, բայց շատ էինք կարոտում մեր տունը, ընտանիքին, հարազատներին: Անընդհատ մտածում էինք միայն վերադառնալու մասին։ Դրա համար հատուկ տեսահոլովակ ենք պատրաստել ու հասել մեր նպատակին»,-նշել է Ինեսան։

Տուն վերադարձած Արմինե Գասպարյանն նույնպես այս օրերին անսահման կարոտել է ծնողներին, հարազատներին։

«Ուրախությունս անսահման է, որ արդեն հասել եմ Ստեփանակերտ։ Ճանապարհին խոչնդոտներ չեն եղել»,-հավելել է նա։

Մինչև շրջափակումն արցախցի երեխաների խումբը Երևան էր մեկնել ներկա գտնվելու մանկական «Եվրատեսիլ» երգի մրցույթին:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40