Նիկոլ Փաշինյանն ակնկալում է «Ծառուկյան» դաշինքի եւ ՀՅԴ-ի հրապարակային դիրքորոշումը վարչապետի ընտրության վերաբերյալ

27.04.2018 16:12
1672

 ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դեռեւս չգիտի, թե ինչպես են պատրաստվում քվեարկել խորհրդարանական «Ծառուկյան» եւ ՀՅԴ խմբակցությունների պատգամավորները մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրությանը: Ապրիլի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ մինչեւ մայիսի 1-ը «Ծառուկյան» դաշինքը եւ ՀՅԴ-ն հրապարակային կներկայացնեն իրենց դիրքորոշումը: «Նրանք հիմա իրենց դիրքորոշումը չեն հստակեցրել, եւ ես ակնկալում եմ, որ Դաշնակցությունը եւ «Ծառուկյան» դաշինքը իրենց դիրքորոշումը հրապարակային կհայտնեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Փաշինյանը:

Դիտարկմանը, թե անգամ «Ծառուկյան» դաշինքի եւ ՀՅԴ-ի աջակցությունը ստանալու դեպքում անհրաժեշտ են լինելու նաեւ ՀՀԿ-ական պատգամավորների ձայներ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ իմաստ ունի, որպեսզի բոլոր պատգամավորների հեռախոսահամարները հրապարակվեն, եւ քաղաքացիները փորձեն իրենց պատգամավորների հետ կապ հաստատել եւ ներկայացնել իրենց դիրքորոշումը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով խոսակցություններին, թե վարչապետի պաշտոնում կարող է առաջադրվել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը` Փաշինյանը նշեց, որ դրանք անլուրջ խոսակցություններ է համարում:

Նա շեշտեց, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները ուկրաինական Մայդանի հետ համեմատությունները պարզապես թյուրըմբռնման արդյունք են: Փաշինյանը կարծում է, որ դա այնքան ակնհայտ է, որ դրա մասին նույնիսկ խոսել չարժե: «Այս գործընթացն ամբողջությամբ տեղի է ունեցել ձեր աչքերի առջեւ: Նույնիսկ մեր ֆինանսական միջոցներն են թափանցիկորեն հրապարակվում: Բոլորը հնարավորություն ունեն ստուգել մեկ կապերը, մեր ֆինանսական աղբյուրները: Սա մաքուր, 100 տոկոսանոց հայկական գործընթաց է: Այստեղ մի լումա անգամ ներդրված չէ օտարերկրյա կազմակերպությունից կամ պետությունից»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22