Միրզոյան Կարեն․ վերջին փամփուշտն իր համար էր պահել

05.03.2021 16:55
2938

Կարեն Արթուրի Միրզոյան․ ծնվել է 2000թ․ դեկտեմբերի 23-ին Ագարակ քաղաքում։

Միջնակարգ կրթությունը ստացել է տեղի դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան։ Ուսուցիչները չեն կարողանում զսպել արցունքները, քանի որ, իրենց խոսքով, դեռ փոքրուց տեսնում էին, թե ինչքան հայրենասեր ու քաջ տղա է մեծանում։

2019թ․հունվարի 25-ին զորակոչվել է բանակ։ Արցախում՝ Ստեփանակերտում, ծառայելը Կարենը պատիվ էր համարում, հպարտանում էր իրենց զորամասով, երբեք չի բողոքել ծառայությունից։ Թե՛ հրամանատարական կազմը, թե՛ ընկերները նրան հիշում ու բնութագրում են որպես նվիրված, ինքնավստահ, գիտակից, առաջնորդի ընդգծված հատկանիշներով օժտված ընկերոջ ու զինվորի։ Զորակոչից 6 ամիս անց կրտսեր սերժանտի, ապա սերժանտի կոչում էր ստացել։

 2020թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց․ Կարենը զորամասի կազմում կռվել է Ջրականում, Հադրութում, Քարին տակում, հասել էր Շուշի։

Նոյեմբերի 7-ին զանգահարել էր տուն, խոսել՝ ասել, որ ամեն ինչ լավ է, ավա՜ղ, վերջին զանգն էր․․․ Հետո, հրաշքով փրկված ընկերը ծնողներին պիտի պատմեր, որ իրենց որդին՝ երեք տեղից վիրավոր, ու մի ուրիշ հերոս ժամեր շարունակ պայքարել են, կռվել են մինչեւ նախավերջին փամփուշտը, քանի որ վերջին փամփուշտներն իրենց համար էին պահել, սպասել են օգնության, երբ հասկացել են, որ հնարավոր է թուրքի ձեռքն ընկնեն, ինքնասպան են եղել․․․

Պիտի լսեին ծնողներն ու հիշեին, թե ինչպես էր իրենց որդին հիանում Ռոբերտ Աբաջյանով, ինչպես էր նայում նրա նկարին ու ասում․ «Իսկական տղեն ինքնա․․․»։

Տիգրանուհի Բադալյան

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25