Նիկոլ Փաշինյանն առաջադրվեց, որպեսզի չընտրվի․ դա պետք է հեղափոխության հաղթանակի համար

23.10.2018 17:54
1233

Վաղը ժամը 12-ին խորհրդարանում, այնուամենայնիվ, տեղի կունենա հատուկ նիստ՝ վարչապետ ընտրելու նպատակով։ Այսօր «Ելք» խմբակցությունը երկար քննարկումներից հետո որոշել է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։

Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում և մեր խնդիրն ընդամենը ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգի ապահովումն է․ ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը:

Այլ խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն առաջադրվել է, որպեսզի վաղվա քվեարկությամբ մերժվի նրա ընտրությունն, ինչը ճանապարհ կբացի վարչապետի ընտրության երկրորդ փուլի ու վերջնարդյունքում՝ խորհրդարանի արձակման համար։ Համենայնդեպս, սահմանադրության տեքստում հստակ ամրագրված է, որ վարչապետի ընտրության երկրորդ փուլ անցկացվում է, եթե առաջին փուլի քվեարկության արդյունքով վարչապետ չի ընտրվել։ Հենց այս նպատակով անհրաժեշտ դարձավ Նիկոլ Փաշինյանի ձևական առաջադրումը, վաղվա նիստի հրավիրումը, որի ընթացքում քվեարկությամբ մերժվելու է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։

Միանգամայն արդարացված է այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը հավատարիմ են մնում սահմանադրության ոգուն ու տառին՝ խորհրդարանի արձակման գործընթացն ու խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախապատրաստումն ապահովելով բացառապես լեգալ միջավայրում։

Ակնհայտորեն այսօրվա խորհրդարանում չեզոքացված են հակահեղափոխության ռևանշի հնարավոր ռիսկերը ու դրա վկայությունն այն է, որ այդպես էլ հին համակարգը չփորձեց անգամ վարչապետի թեկնածու առաջադրել ու անգամ այսօր հնչեցին հարապարակային հավաստիացումներ, որ ՀՀԿ-ն չի փորձելու խոչընդոտել արտահերթ ընտրությունների անցկացմանը։ Այնաուամենյանիվ, խիստ սկզբունքային է, որ նույնիսկ այս պարագայում, երբ արտահերթ ընտրությունների անցկացման հարցը կանխորոշված է, հեղափոխության թիմը շարժվի միայն լեգալ ճանապարհով՝ հետագայում շահարկումներից խուսափելու համար։ Ի վերջո, եթե սահմանադրության բառացի ձևակերպումները չպահպանվեն, չի բացառվում, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման իրավական հիմքերը հետագայում դրվեն կասկած տակ։

Հայկական թավշյա հեղափոխությունը հետխորհրդային տարածքի այլ հեղափոխություններից շահեկանորեն տարբերվում է հենց այն հանգամանքով, որ դրա որևէ փուլում տուրք չի տրվել քաղաքական նպատակահարմարությանը և բոլոր գործընթացները կազմակերպվել են սահմանադրական լուծումների դաշտում։ Մի քանի անգամ թվացել է՝ հին համակարգի ներկայացուցիչների ակնհայտ սադրանքները հունից հանելու են տասնյակ հազարավոր մարդկանց, սակայն հեղափոխության առաջնորդի խոհեմության շնորհիվ իրավիճակը մնացել է կառավարելի ու ներդաշնակ Հայաստանի օրենսդրությանը։

Հետսովետական տարածքի համար եզակի նախադեպ է, երբ հեղափոխության առաջնորդը վարչապետ է ընտրվում մի խորհրդարանի կողմից, որը նույն այդ հեղափոխության կողմից տապալված քրեաօլիգարխիայի ստատուս-քվոյի արտահայտությունն է։ Սակայն նման բան Հյաստանում մայիսի 8-ին տեղի է ունեցել, ինչը հայկական հեղափոխության դրական առանձնահատկություններից մեկն է։

Հիմա տեղի է ունենում երկրոդ գործընթացը, երբ քրեօլիգարխիայի կողմից ձևավորած խորհրդարանը «օգնում» է Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ ընտրությունների նախապատրաստության հարցում։ Դրա համար անհրաժեշտ է, որ վաղը ԱԺ-ն դեմ քվեարկի Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը։ Գուցե արտառոց է, սակայն խորհրդարանի «Ելք» խմբակցությունը հայտարարությունների ժամին հենց նման կոչով դիմեց պատգամավորներին։

1in.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40