Նիկոլ Փաշինյանն ասել է՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով Հայաստանն առաջ է անցել Վրաստանից. Տիգրան Մեծից հետո նման բան տեղի չի ունեցել. Միխեիլ Սաակաշվիլի

10.01.2020 22:33
1309

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր իր ֆեյսբուքյան էջում ուղիղ հեռարձակմամբ անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն առ այն, որ Հայաստանը 2019-ին ՀՆԱ աճով առաջին անգամ առաջ է անցել Վրաստանից։

Սաակաշվիլին մասնավորապես ասել է.«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով Հայաստանն առաջին անգամ առաջ է անցել Վրաստանից։ Նման բան երբեք տեղի չի ունեցել և՛ իմ պաշտոնավարման, և՛ նույնիսկ Շևարդնաձեի պաշտոնավարման ժամանակ: Նման բան տեղի չի ունեցել ՀՀ մեծ տիրակալից' Տիգրան Մեծից հետո։ Աշխարհագրության, ռեսուրսների առումով որևէ հիմք չկա, որ հայաստանցին ավելի շատ ստանա, քան վրաստանցին։ Սակայն նախկինում նման հնարք կիրառեց Բիձինա Իվանիշվիլին։

Եկեք խոսենք Շևարդնաձեի նախագահության ավարտի ցուցանիշների մասին։ Վրաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմում էր 1000 դոլար, սակայն այդ ցուցանիշն իմ կառավարման տարիներին քառապատկվեց՝ հասնելով 4000-ի: Եթե 2012-ին Վրաստանում իշխանությունը չփոխվեր, ապա Վրաստանն այժմ կլիներ Հունաստանի կամ Խորվաթիայի մակարդակի երկիր։ Եվ մեր ընտանիքները ստիպված չէին լինի լքել երկիրը և գնալ աշխատանք փնտրելու։ Ինձնից հետո Վրաստանի ՀՆԱ-ն չի փոխվել ու հնարավոր է, որ ավելի աղքատ է երկիրը, քան իմ կառավարման տարիներին»։

Այնուհետև Սաակաշվիլին խոսել է Բիձինա Իվանիշվիլիի ու նրա քաղաքական թիմի մասին։ Նա նշել է,որ այժմ, երբ հարցնում են, թե Վրաստանն ինչ պետություն է, ասում են՝ Վրաստանը պետություն է, որը Հայաստանից աղքատ է, և ձմեռային հանգստավայրերում չկա ջուր, և պետք է համեմատել, թե ի՞նչ անուն ուներ երկիրը 2012 թվականին:

Ըստ Սաակաշվիլիի՝ Իվանիշվիլին այնպես է արել, որ Վրաստանը բոլոր չափանիշներով դարձել է ավելի խղճուկ, քան հարևան երկիրը: «Նրանք, ովքեր ուզում են ցեխի ու աղքատության մեջ ապրել, թաթախված են Իվանիշվիլիի հետ։ Սա պետք է շուտ ավարտվի, Վրաստանն առաջ պետք է գնա և զարգանա, և դա հաստատ տեղի կունենա»,- հայտարարել է Վրաստանի նախկին նախագահը և օգտագործել #Վրաստանը պետք է բարգավաճի հեշթեգը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2019 թվականի արդյունքներով Հայաստանն անցել է Վրաստանին, 2020 թվականին կանցնի նաև Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը:

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40