Նիկոլ Փաշինյանն ու Անգելա Մերկելն առանձնահատուկ կարևորություն են տվել տնտեսական համագործակցությանը

01.02.2019 17:24
1098

Գերմանիան Հայաստանի Հանրապետության համար կարևոր միջազգային գործընկեր է: Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  Գերմանիան Եվրոպական Միության անդամ երկրներից Հայաստանի համար առաջին առևտրատնտեսական գործընկերն է, իսկ աշխարհում՝ երկրորդը:

«Այս փաստով արդեն արձանագրվում են այն առանձնահատուկ հարաբերությունները, որ ունեն Հայաստանը և Գերմանիան: Մեր հարաբերությունները բավականին լավ, դինամիկ զարգացում են ստանում, եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ ընդամենը մի քանի ամիս առաջ տիկին կանցլերը Հայաստանում էր, իսկ հիմա տեղի է ունենում իմ այցը: Ես ուրախ եմ, որ այս ընթացքում կարևոր զարգացումներ են արձանագրվել Հայաստանում, ինչը ցույց է տվել, որ Հայաստանում ժողովրդավարական զարգացումներն անշրջելի են: Կարևոր է ընդգծել, որ մեր ԵՄ գործընկերները և Գերմանիան այս բարեփոխումների համատեքստում մեր առաջ չեն դրել աշխարհաքաղաքական ընտրության խնդիր, ինչը նշանակում է, որ մեր բարեփոխումների օրակարգը կարող է լիարժեք իրականացվել Եվրամիության և, իհարկե, նաև Գերմանիայի աջակցությամբ»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ Անգելա Մերկելի հետ կայացած հանդիպման ընթացքում առանձնահատուկ կարևորություն են տվել Հայաստանի և Գերմանիայի տնտեսական համագործակցությանը: «Հայաստանում գերմանական կապիտալի ներդրմամբ մի քանի կարևոր ծրագրեր են իրականացվում: Մենք հույս ունենք, որ գերմանական ներդրումները Հայաստանում անխուսափելիորեն կավելանան»,- նշեց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ու Անգելա Մերկելն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի կարևոր հարցերի: «Ուրախ եմ արձանագրել, որ այդ հարցերի վերաբերյալ մենք ունենք փոխադարձ ըմբռնում: Իհարկե, մեր տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը շատ կարևոր են, բայց խաղաղության և կայունության ապահովումը պետք է լինի բազմակողմ ջանքերի արդյունք»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ այս համատեքստում անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

 

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40