Նիկոլ Փաշինյանը Ենոքավանում ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Բախտաձեի հետ

24.03.2019 15:14
1097

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեն մարտի 24-ին ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել Տավուշի մարզի Ենոքավան համայնքում:

Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր, անդրադարձել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը և Մամուկա Բախտաձեն ընդգծել են հայ-վրացական հարաբերությունների կարևորությունը բոլոր ոլորտներում և համոզմունք հայտնել, որ հետագա ակտիվ փոխգործակցութունը կնպաստի երկու հարևան ու բարեկամ պետությունների միջև մի շարք ուղղություններով համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը:

Այս համատեքստում կողմերը կարևորել են ոչ միայն պաշտոնական, այլ նաև նման ոչ ֆորմալ հանդիպումների հաճախակի անցկացումը:

Նիկոլ Փաշինյանի և Մամուկա Բախտաձեի նախորդ ոչ ֆորմալ հանդիպումը տեղի էր ունեցել ընթացիկ տարվա հունվարի 15-ին` Վրաստանի Բոլնիսի քաղաքում: 

 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01