Ով է սադրանքի հեղինակը. դիպուկ արձագանք վարչապետի այցից առաջ

10.04.2019 11:28
1136

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ Ազգային Ժողովում մարդու իրավունքի թեմայով լսումների ընթացքում հնչած հայտնի ելույթի պատմությունը եթե սադրանք է, ապա սադրանք է ոչ թե «Իմ քայլի», այլ ԲՀԿ դեմ: Գագիկ Ծառուկյանն այդպես է արձագանքել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե դա սադրանք է Իմ քայլի դեմ: ԲՀԿ նախագահը հայտարարել է, որ վարչապետն ունի բոլոր լծակները, որպեսզի հանձնարարի բացահայտել սադրանքը եւ պարզել ամեն ինչ:

Արդյոք իրավիճակը հասունացել էր այնքան, որ կար Եվրամիության այդօրինակ հայտարարության անհրաժեշտություն: ԵՄ պատվիրակությունն ու դեսպանները մի փոքր չէի՞ն շտապել, թե աճապարել էին օգտագործել ստեղծված առիթը, քանի որ թավշյա հեղափոխությունից հետո կարծես թե կանգնել են որոշակի փաստի առաջ. գրեթե զրոյացել են իրենց զգալի մասի գործունեության հիմնական ուղղության առիթները, եւ առաջացել է գործունեության նոր բնույթի, նոր շեշտադրումների, այլ կերպ ասած ստեղծագործական աշխատանքի անհրաժեշտություն:

Պատրա՞ստ է դրան Հայաստանում ԵՄ դիվանագիտական կորպուսը, որը գործնականում շփոթության մեջ է, քանի որ Հայաստանում ապամոնտաժվել է ոչ միայն նախկին իշխող համակարգը, այլ այդ համակարգի հաշվարկով կառուցված գործնականում բոլոր քաղաքական սխեմաները, այդ թվում նաեւ ԵՄ դիվանագիտական կորպուսի տարիների աշխատանքի:

Բանն այն է, որ այդ աշխատանքը սկզբունքորեն ոչ թե մոտեցրել է Հայաստանն ու Եվրոպան, այլ «բյուրոկրատացրել» այդ հարաբերությունը: Դրանից չեն շահել թե Հայաստանը, թե Եվրոպան: Հայաստանում ստեղծված աղմուկին ԵՄ պատվիրակության արձագանքը գործնականում հենց դրա՝ «բյուրոկրատիայի» դրսեւորում է: ԵՄ դիվանագիտական կորպուսն անմիջապես շտապեց օգտագործել «բյուրոկրատիայի» առիթը, որը զգալիորեն կորցրել էր թավշյա հեղափոխությունից հետո:

Խոշոր հաշվով, այդ հայտարարությունը Հայաստանում եվրոպական քաղաքականության ճգնաժամի մասին վկայող հայտարարություն է, երբ այդ քաղաքականությունն իրականացնելու պատասխանատվություն կրող մարդիկ ոչ թե առիթներ են փորձում ստեղծել, այլ փորձում են օգտագործել ստեղծված առիթները:

Մինչդեռ, գործնականում, դրանով առիթներ ստեղծում են, բայց ոչ թե Հայաստանի ու Եվրամիության փոխհարաբերության խորքային սերտացման համար, այլ այդ հարաբերության դեմ պարզունակ հակաքարոզչության: Միտումնավո՞ր են ստեղծում այդ առիթները, թե՞ ակամայից, պարզապես իրավիճակի թյուր պատկերացման կամ ստեղծագործականության հարցում շահագրգռության բացակայության պատճառով:

Իհարկե բարդ է ասել, բայց աներկբա է, որ ամեն այդպիսի դրվագ հուշում է, որ հրատապ է Հայաստան-Եվրամիություն հարաբերության «ապաբյուրոկրատացումը» եւ այդ հարաբերությունն ավելի լայն հանրային ռելսերի վրա դնելը, մշակութաբանական եւ արժեհամակարգային ասպեկտները հաշվի առնելով փոխադարձաբար, ոչ թե միակողմանի իմպերատիվությամբ: Հայաստան-Եվրամիություն հույժ կարեւոր հարաբերությունը խորքային առումով կշահի հենց այդ փոխադարձությունից, ոչ թե «բյուրոկրատական իմպերատիվից»:

Այդ իմաստով, ԵՄ պատվիրակության հայտարարությանը բավականին դիպուկ եւ համարժեք պատասխանել է Հայաստանը՝ արտգործնախարարության արձագանքով, ինչը հատկապես կարեւոր է Հայաստանի վարչապետի Ստրասբուրգ աշխատանքային այցից առաջ, որտեղ նախատեսվում է նրա ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում: Հատկանշական է, որ Հայաստանում հայտնի սրացումը փաստորեն նախորդեց հենց դրան:

lragir.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08