Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել

01.02.2020 14:15
1163

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել: «2019 թվականի ընթացքում Հայաստանում օտարերկրյա բանկային քարտերով կատարվել է 4.9 միլիոն գործարք:

Սա նշանակում է, որ օտարերկրացիները իրենց բանկային քարտերով 4.9 միլիոն անգամ վճարում են իրականացրել մեր խանութներում, սրճարաններում, ռեստորաններում, հյուրանոցներում, ինչպես նաև կանխիկացում իրականացրել բանկոմատներում:

Այս ցուցանիշը 2017 թվականի նկատմամբ աճել է 102 տոկոսով, կամ 2.5 միլիոն գործարքով, 2018-ի նկատմամբ աճել է 48 տոկոսով կամ 1.6 միլիոն գործարքով:

Դրամային առումով՝ օտարերկրյա քարտերից 2019 թվականին ունեցել ենք 178 միլիարդ դրամի գործարք, ինչը 2017-ի նկատմամբ ավել է 44 տոկոսով կամ 54 միլիարդ դրամով, իսկ 2018-ի նկատմամբ 28 տոկոսով կամ 38 միլիարդ դրամով:

Ինչպես նկատեցիք, գործարքների քանակն ավելի մեծ տոկոսային աճ ունի, քան գործարքների դրամային ծավալը:

Սա կարող է նշանակել, որ օտարերկրյա զբոսաշրջիկները ավելի շատ են օգտվել փոքր և միջին բիզնեսի ծառայություններից, որովհետև համեմատաբար ավելի փոքր գին ունեցող գործարքներ սովորաբար կնքվում են հենց փոքր և միջին բիզնեսի հետ, փոքր կանխիկացումներ իրականացվում են փոքր բիզնեսին, ներառյալ տաքսիներին վճարելու համար:

Իսկ սա նշանակում է, որ տնտեսական այն գաղափարախոսությունը, որը որդեգրել ենք՝ աշխատում է իրական կյանքում»:

 
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40