Նիկոլ Փաշինյանը փակեց «կեղծ օրակարգը»

02.08.2018 10:24
1138

Արցախի ԱԱԾ նախկին պետ, ներկայումս Բակո Սահակյանի խորհրդական Արշավիր Ղարամյանն, անդրադառնալով ազատագրված տարածքների վերաբերյալ ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանի հայտարարությանը, ասել է, որ անթույլատրելի է տարածք հանձնելու «կեղծ օրակարգի» ձեւավորումը: Ղարամյանը արցախցիներին կոչ է արել այդ օրակարգը շարունակելու դեպքում դուրս գալ փողոց եւ այդպես արտահայտել դրա հանդեպ վերաբերմունքը, մերժելով այդ օրակարգը:

Ղարամյանի կոչին միանալու մասին հայտարարություն է արել նաեւ Արցախի նախկին փոխվարչապետ, Բակո Սահակյանի խորհրդական Արթուր Աղաբեկյանը:

Ակնառու է, որ խնդիրը Զոյա Թադեւոսյանը չէ, այլ մտահոգությունը, թե արդյոք այդ հայտարարության ներքո չի կարող լինել առնվազն հանրային տրամադրությունների զոնդաժ, ինչ-ինչ հետագա նախաձեռնությունների համար: Միեւնույն ժամանակ, կա նաեւ մեկ այլ տողատակ:

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելուց եւ կալանավորելուց հետո ՀՀԿ-ն տարածեց հայտարարություն, որի վերջում մտահոգություն էր հայտնում այն կապակցությամբ, որ հետապնդվում են Արցախի հաղթանակում դեր ունեցած եւ Արցախի խնդրում «հաստատակամ» դիրքորոշում ունեցող գործիչները: Նկատելի էր ակնարկը, որ Քոչարյանի ձերբակալության տողատակում Արցախի խնդրում ինչ որ «դավադրությունն» է:

Իհարկե, ՀՀԿ այդ հայտարարությունը պարզ մանիպուլյացիա էր, նկատի ունենալով այն, որ համանման եւ նույնիսկ այդպիսի եզրակացության այլ ծանրակշիռ դեպքերում ՀՀԿ-ն ոչ միայն չի հայտնել մտահոգություն, այլ հենց ինքն է հետապնդել Արցախի հարցում անզիջում դիրքորոշում ունեցողների: Մինչդեռ ինչ ասել է «հաստատակամ» դիրքորոշում, շատ անորոշ է, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանն օրինակ 2007 թվականին ընդունել է մադրիդյան սկզբունքները՝ որպես բանակցության հիմք, որում միանգամայն պարզ կերպով նախատեսված է ազատագրված տարածքների հանձնում, թեկուզ Արցախի կարգավիճակի դիմաց:

Արդյոք Արցախի պաշտոնյաները հենվում են Քոչարյանի ձերբակալման առիթով ՀՀԿ տեղեկատվական մանիպուլյացիայի վրա: Որովհետեւ Զոյա Թադեւոսյանի հայտարարության վրա հենվելը լուրջ չէ: Բայց լուրջ չէ նաեւ մանիպուլյացիայի վրա հենվելը, եթե օրինակ նույն հենումը չի եղել ասենք Սերժ Սարգսյանի այն հայտարարությունների կապակցությամբ, որոնք միայն բառերի ընտրությամբ եւ ձեւակերպումներով, սակայն ամենեւին ոչ իմաստով են տարբերվել Թադեւոսյանի խոսքերից:

Միեւնույն ժամանակ, հարցն իհարկե լուրջ է, եւ լուրջ է հենց դրանով, ոչ թե Զոյա Թադեւոսյանով: Այսինքն լուրջ է կարգավորման գործնականում ամբողջ ընթացքում՝ սկզբից մինչեւ Կազանի պլան ունեցած դիրքորոշմամբ, որը մշտապես ենթադրել է տարածքների հանձնում ինչ որ կարգավիճակի դիմաց: Ավելին, 2016-ի ապրիլյան քառօրյայից հետո Սերժ Սարգսյանը խոստովանել էր՝ ինչը մինչ այդ միայն եզակի լրատվամիջոցներ ու փորձագետներ էին գրում, որ Կազանի պլանով հավանություն է տվել տարածքների հանձնման այն դեպքում, երբ չէր որոշակիացվում կարգավիճակի հարցը:

 

Ամենեւին էական չէ, թե մարտավարական ինչ նկատառումներով է Հայաստանի այս կամ այն նախագահը սկզբից մինչեւ Կազան որդեգրել այդ դիրքորոշումը, մեկը գուցե ներքին համոզումով, որ այլ լուծում հնարավոր չէ եւ ժամանակը աշխատում է Հայաստանի դեմ, մյուսը գուցե ժամանակ շահելու նկատառումով, երրորդը գուցե այլ, բայց հետեւանքը բոլոր դեպքերում եղել է նույնը՝ հայկական կողմի ռազմական հաղթանակից հետո դիվանագիտական գործընթացում անմիջապես պարտվողական դիրքավորումը բերել է լրջագույն ռազմա-քաղաքական կազուսի թե Հայաստանի, թե Մինսկի խմբի համանախագահների համար, ու դրանից շահել է միայն Ադրբեջանը:

Ապրիլի քառօրյա պատերազմում հայկական զինուժն ու նրան աջակցած հասարակությունը կանխեցին անշրջելի աղետը եւ ստեղծեցին նոր իրավիճակ, ըստ էության մաքրելով հայկական դիվանագիտության քառորդ դարի հետեւանքը:

Բայց այդ հետեւանքը, կամ դա առաջացնող պատճառը վերացած չէ եւ վերարտադրվում է ինքնաբերաբար: Ըստ այդմ Հայաստանի ու Արցախի խնդիրը այդ պատճառը հաղթահարելն է, ինչը նշանակում է անցում նոր քաղաքականության, նոր ռազմավարության: Նիկոլ Փաշինյանի վարչապետության մեկնարկը աչքի է ընկել դրանով, եւ կատարվել են նկատելի, նվազագույն անհրաժեշտ քայլեր, որոնք պահանջում են շարունակություն:

Փաշինյանը այդ իմաստով ձեւավորել է լեգիտիմ իշխանության «նախնական կապիտալը», որի վրա սակայն պետք է կառուցվի նաեւ նոր ռազմավարությունը: Դա տեւական աշխատանք պահանջող գործընթաց է: Միաժամանակ, դրա ընթացքում պետք է նաեւ արձագանքել ընթացիկ խնդիրներին, ինչպիսին ծագել է այժմ: Ըստ այդմ առաջացել է Նիկոլ Փաշինյանի արձագանքի անհրաժեշտություն, թեեւ օրերս պաշտպանության նախարարությունում նա կարծես թե արել է շատ հստակ հայտարարություններ, որոնք բացառում են «կեղծ օրակարգի» առաջացումը: Փաշինյանը հայտարարել էր, որ հայ ժողովուրդը հաղթել է եւ ոչ ոք չի կարող խլել այդ հաղթանակը:

Միաժամանակ, օրերս մամուլի ասուլիսում էլ անդրադառնալով հենց Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպմանը, որը եւս այն առիթներից էր, որ ծառայել էր մանիպուլյացիաներին, Նիկոլ Փաշինյանը նույնքան հստակ էր հայտարարել. «Բացառվում է Արցախի խնդրի մի լուծում, որն ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար: Հայաստանում չի կարող լինել մի իշխանություն, որը կարողանա այդպես լուծել հարցը: Չեմ պատկերացնում նաեւ, թե ինչու պետք է լինի իշխանություն, որն այդպիսի բան ուզենա, առավել եւս մեր պարագայում: Մենք ցույց ենք տվել, որ Հանրապետության հրապարակում մարդկանց ներգրավումով կայացնում ենք ազգային եւ համազգային որոշումներ: Ընդհանրապես մեր խնդիրն է հանրային մեծ մասնակցություն ապահովել պետական որոշումների կայացման մեջ»:

Նյութի աղբյուրը՝ armpost.net

 

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը

14.09.2026 19:47

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17