Նոր դասագրքերի մեծ մասն արդեն տպագրվել և առաքվել է դպրոցներ, մյուս մասն առաքման գործընթացում է. սեպտեմբերին բոլոր դասագրքերը բաժանված կլինեն դպրոցներին․ ԿԳՄՍ փոխնախարար

21.08.2024 10:51
566

Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ Լոռու մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ անցկացվել է օգոստոսյան խորհրդակցություն, որը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Խորհրդակցությանը մասնակցել են Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության, ԿՏԱԿ-ի, ԿԶՆԱԿ-ի, ՀՄԿ-ի, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ներկայացուցիչներ։

Խորհրդակցություններին համընթաց առաջին անգամ կազմակերպվել է նաև կրթական էքսպո՝ Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում լավագույնս հանդես եկած և չափորոշչի ներդրման լավագույն փորձի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում ամսվա լավագույնը ճանաչված տնօրենների, նրանց տեղակալների, ուսուցիչների և խմբավարների մասնակցությամբ, որոնք գործընկերների հետ կիսվել են իրենց առաջավոր փորձով: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը էքսպոյի շրջանակում ծանոթացել է Լոռու մարզի աշակերտների նախագծային աշխատանքներին, զրուցել նրանց հետ:

«Վստահ եմ՝ այն, ինչ այսօր ցուցադրվում է, թերևս, մի քանի տասնորդական տոկոսն է այն ամբողջ աշխատանքի, որը դուք իրականացրել եք: Նախորդ ուսումնական տարին բավական բարդ էր, քանի որ միասին սկսեցինք չափորոշչի ներդրումն այն պայմաններում, երբ սեպտեմբերին դեռ դասագրքերը չէին հասել դպրոցներ: Նաև ձեր աջակցության ու ստեղծագործականության շնորհիվ կարողացանք հաղթահարել այդ բարդությունները: Ամբողջ ուսումնական տարում ձեր աշխատանքներն այնպես կազմակերպեցիք, որ այսօր մենք ունենանք այս արդյունքները»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Նախարարի տեղակալը, կարևորելով առաջին տարվա ընթացքում գրանցված արդյունքները, ընդգծել է՝ աշխատանքները շարունակական են.

«Շարունակելու ենք չափորոշչի ներդրումը 3-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններում: Այսպիսով, 7 դասարանում արդեն ունենալու ենք չափորոշիչը, ինչը դպրոցական համակարգում մեծամասնություն է կազմում: Վստահ եմ՝ այս տարի գործընթացն ավելի սահուն կկազմակերպվի, քանի որ ավելի մեծ փորձառություն ունենք, իսկ դասագրքերի հետ կապված խնդիրներ այս տարի չենք ունենա: Նոր դասագրքերի մեծ մասն արդեն տպագրվել և առաքվել է դպրոցներ, մյուս մասն առաքման գործընթացում է. սեպտեմբերին բոլոր դասագրքերը բաժանված կլինեն դպրոցներին»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հիշեցրել է՝ չափորոշչի ներդրումը նաև ուսուցիչների դրույքաչափի փոփոխության է հանգեցնելու: Տարրական դասարաններում ուսուցիչների դրույքաչափը 18, իսկ միջին դասարաններում՝ 20 ժամ է լինելու: Արաքսիա Սվաջյանը նաև նշել է՝ չափորոշչի ներդրման աշխատանքները խրախուսելու, ուսուցիչների արձանագրած հաջողությունները գնահատելու և դրանք գործընկերների հետ կիսվելու հնարավորության համար նախորդ տարի փոխվել է լավագույնների մրցույթի անցկացման ձևաչափը՝ ունենալով ամսվա լավագույններ:

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ակտիվ մասնակցության համար և տեղեկացրել, որ հոկտեմբերին՝ Ուսուցչի օրվան ընդառաջ, կազմակերպվելու է Տարվա լավագույնների մրցույթը, որտեղ ընտրությունը կատարվելու է բոլոր ամիսներին լավագույնը ճանաչված մասնակիցների շրջանում:

«Այն անվանակարգերում, որոնցում ամսվա լավագույններ չենք ունեցել, իսկ դա վերաբերում է հիմնականում նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցներին և մանկավարժահոգեբանական կենտրոնների մասնագետներին, կանցկացնենք առանձին մրցույթ», - նշել է Արաքսիա Սվաջյանն ու ընդգծել՝ շնորհակալությունն ու գնահատանքը, իհարկե, շատ կարևոր նշանակություն ունեն, բայց այս գործընթացն ավելի լայն իմաստով նպատակ ունի փորձով կիսվելու հնարավորություն ընձեռել ուսուցիչներին:

Արաքսիա Սվաջյանն իր ելույթում ամփոփել է նաև Լոռու մարզի կրթական տարվա արդյունքները և ներկայացրել միասնական քննությունների և բուհերի ընդունելության վիճակագրությունը:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը ևս ողջունել է ներկաներին և նշել՝ 2024 թվականին կազմակերպված դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում մարզն ունեցել է մրցանակային 71 տեղ: Արամ Ղազարյանը շնորհավորել է տարվա ընթացքում տարբեր մրցույթներում լավագույնը ճանաչված մանկավարժներին, տնօրեններին, հանրապետական և միջազգային առարկայական օլիմպիադաներից հաղթանակներով վերադարձած աշակերտներին և նրանց ուսուցիչներին: Մարզպետը կարևորել է հանրակրթության ընդհանուր մակարդակի բարձրացման հարցը և ընդգծել ուսուցիչների կամավոր ատեստավորման տեմպերի ավելացման անհրաժեշտությունը:

Կրթական ցուցահանդեսի ընթացքում Արաքսիա Սվաջյանը նաև շնորհակալագրեր է հանձնել չափորոշչի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում լավագույնը ճանաչված աշխատակիցներին։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40