Նոր վարչական շենքեր՝ Եղեգ և Ըրկենանց գյուղերում

29.07.2024 15:08
970

Շարունակելով համայնքի համաչափ զարգացմանն ուղղված ծրագրերը՝ հուլիսի 27-ին պաշտոնապես շահագործման են հանձնվել Եղեգ և Ըրկենանց գյուղերի վարչական նոր շենքերը։ Հանդիսավոր արարողությանը ներկա էին համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, համայնքապետարանի համապատասխան ոլորտի ներկայացուցիչները, շինարարական ընկերությունների պատասխանատուները և գյուղերի բնակիչները։

Համայնքային այս շենքերի բացումը գյուղացիների համար սպասված իրադարձություններ էին, քանի որ երկու գյուղերում էլ տասնամյակներ շարունակ վարչական շենքեր գոյություն չեն ունեցել։ Այժմ գյուղերն ունեն ամբողջովին նոր կառուցված ու հիմնանորոգված մեկ հարկանի կառույցներ, որտեղ ստեղծված են անհրաժեշտ պայմաններ թե՛ աշխատակիցների հարմարավետ և արդյունավետ աշխատանքը կազմակերպելու, թե ակումբ-գրադարան՝ երիտասարդների, ինչպես նաև մեծահասակների առօրյան հետաքրքիր և հագեցած դարձնելու համար։

Շենքերի կառուցումն ու տարածքի բարեկարգումը իրականացվել է 2022 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ համայնք-կառավարություն համաֆինանսավորմամբ։

Եղեգ գյուղում ծրագրի ընդհանուր գումարը կազմել է 46 մլն 371 հազար դրամ, որում համայնքի համաֆինանսավորման չափը կազմել է 18 մլն 548 հազար դրամ։

Ըրկենանց գյուղում ծրագրի ընդհանուր գումարը կազմել է 41 մլն 050 հազար դրամ, որում համայնքի համաֆինանսավորման չափը կազմել է 16 մլն 420 հազար դրամ։

Վարչական շենքերի ամբողջական կահավորման հարցում համայնքին աջակցել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40