Նորայր Խաչատրյան․ պատերազմն ընդհատեց մի երջանկություն եւս

03.05.2021 17:49
5176

Նորայր Արարատի Խաչատրյան․ ծնվել է 1979 թ․ դեկտեմբերի 22-ին Կապանում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Կապանի N 2 դպրոցում։ 1996 թ․ ընդունվել է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղ, որն ավարտելուց հետո մեկնել է ծառայության, ծառայել է Արցախում։

Զորացրվելուց հետո ընդունվել է աշխատանքի Կապանի լեռնահարստացման կոմբինատում՝ որպես ֆլոտացնող, և իր աշխատասիրության ու գիտելիքների շնորհիվ հասել մինչև տեղամասի պետի պաշտոնի։

2013թ․ աշխատանքի է անցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, նախ՝ հերթափոխի պետ, ապա' հարստացնող։

Ամուսնացած էր՝ ունի 2 դուստր։

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց․ սեպտեմբերի 30-ին Նորայրը եւս միացավ Արցախը պաշտպանելու մեկնող սյունեցիներին։

Կինը պատմում է, որ ամուսինը պատերազմ գնալուց մի քանի օր հետո տուն էր եկել՝ հոգնած ու հիվանդ, իր հորդորով գնացել էր հիվանդանոց․ բժիշկները նրա մոտ թոքաբորբ էին հայտնաբերել, կինը խնդրել էր, որ զինկոմիսարիատ ներկայացնի հիվանդության մասին տեղեկանքը եւ այլեւս չգնա, բայց ամուսինը հակադարձել էր՝ «Չեմ կարող՝ տղերքը մենակ են․․․»։

Կինը նրա մասին խոսելիս չի կարողանում զսպել արցունքները, ամիսներ անց էլ չի հաշտվում, որ Նորայրը չկա, որ իրենց երեխաները պիտի անհայր մեծանան․ «Նրան նկարագրելը այնքան հեշտ է՝ բարի, հոգատար, խելացի, զուսպ, համեստ, եթե հայերենում կա բոլոր դրական հատկանիշները մեկ բառով բնորոշող բառ, դա իր համար է։ Անթերի ու աննման մարդ իր տեսակով, ով կյանքում ամեն ինչի միայն իր խելքի ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ է հասել։ Պարտաճանաչ և նվիրված էր ոչ միայն ընտանիքին, այլ նաև աշխատանքին, ինչի արդյունքում էլ կարողացավ կայանալ։

Նա ամենուր էր լավը, լավ որդի, ամուսին, հայր, եղբայր, ընկեր, հարևան, փեսա, աշխատակից,,,»։

Նորայր Արարատի Խաչատրյանը զոհվել է հոկտեմբերի 11-ին Ջրականում (Ջաբրայիլ)՝ մարտական առաջադրանք կատարելիս․․․

Պատերազմն ընդհատել է եւս մի երջանիկ ընտանիքի պարտմություն՝ երջանիկ ընթացքը փոխարինելով ցավով, կսկիծով, կարոտով․․․

Տիգրանուհի Բադալյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40