Նորոգ մանկապարտեզը վերստին բացեց դռները

02.09.2021 10:44
1354

Գիտելիքի եւ դպրության օրը մարզկենտրոնում կազմակերպված միջոցառումներից առանձնացավ մեկը՝ վերստին դռները բացեց Կապանի թիվ 8 նախադպրոցական ուսումնական հաստատությունը՝ հիմնանորոգված եւ նոր շուք ստացած:  Երկար սպասված իրադարձությանը մասնակցում էին Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը, Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը, «Չաարատ Կապան» ՓԲԸ գլխավոր  տնօրեն Դավիթ Թովմասյանը, մարզպետարանի եւ համայնքապետարանի կրթության եւ մշակույթի ոլորտի պատասխանատուներ, Կապանի նուհ-երի տնօրեններ, հյուրեր: Տանտիրոջ իրավունքով թիվ 8 նուհ-ի տնօրեն Նունե Ջհանգիրյանը ողջունեց հյուրերին, երախտագիտություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր ձեռնարկեցին այդ շնորհակալ գործը՝ նաեւ հիշեցնելով, որ մանկապարտեզը հիմնադրվել է դեռեւս 1965 թվականին: Ենթատեքստը հասկանալի էր. ավելի քան սպասված էր այս հիմնանորոգումը: «Խորհրդանշական է, որ այս սեպտեմբերը մեր սաները դիմավորում են բարենորոգ, հրաշալի շենքային պայմաններում, որտեղ մատաղ սերունդը շարունակելու է դաստիարակվել հայրենասերի, հաղթողի ոգով, ամուր հավատով»,- համոզմունք հայտնեց նուհ-ի տնօրենը:

Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը նախ ներկաներին շնորհավորեց գիտության եւ դպրության առթիվ,  նշեց, որ հանդիսությունը պատեհ առիթ է խոսելու Կապան համայնքում  նախակրթարանների դերի եւ նշանակության, ինչպես նաեւ նրանց առջեւ ծառացած հիմնախնդիրների մասին: Համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց հիմնանորոգումն իրականություն դարձնողներին՝ հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատանը, «Չաարատ Կապան» ՓԲԸ ընկերությանը՝ ի դեմս տնօրեն Դավիթ Թովմասյանի, ով շատ արագ արձագանքեց մանկապարտեզը նոր գույքով համալրելու կոչին: Համոզմունք հայտնվեց, որ նախակրթարանում դաստիարակություն եւ կրթություն կստանան Կապանի վաղվա արժանապատիվ քաղաքացիները: Համենայն դեպս, իր հարկի տակ մանկապարտեզը կարող է ընդունել մինչեւ 160 երեխա:

Նորոգ մանկապարտեզի մուտքը երիզող կարմիր ժապավենը կտրելու պատիվը վերապահվեց Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանին և Նունե Ջհանգիրյանին: Այնուհետեւ հանդիսության մասնակիցները շրջեցին մանկապարտեզի հարկաբաժիններով, ծանոթացան մանուկների նախակրթության եւ դաստիարակության  պայմաններին: Աչք էր շոյում, մանավանդ, նորացված գույքը: Հետո դահլիճում գրական-երաժշտական  համադրույթով հանդես եկան մանկապարտեզի սաները, երգերի կատարումով՝ աշխատակիցները: Փոքրիկների երգն ու պարն անտարբեր չթողեց ոչ մեկին: Ամենավերջում Նունե Ջհանգիրյանը համայնքի ղեկավարին խորհրդանշական նվեր հանձնեց, որից հետո շնորհավորանքները և  անկեղծ զրույցը շարունակվեցին աղանդերի սեղանի շուրջ:

Հիմնանորոգումը կատարվել է Կապան համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում, աշխատանքներն իրականացրել են «Նորոգշին» ՍՊ ընկերությունը (տնօրեն՝ Ռազմիկ Փարսյան), որակի տեխնիկական հսկողությունը՝ «Սամալիա» ՍՊԸ-ն:

Վահրամ Օրբելյան

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22