Նրանց միակ «հանցագործությունը» հայկական ինքնությունն է. Le monde-ի անդրադարձը հայ պատանդներին

21.01.2025 14:59
560

Նրանք գերեվարվել են 2023 թվականի սեպտեմբերին՝ Արցախում Ադրբեջանի կայծակնային հարձակման ժամանակ։ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում սկսվել է 16 հայ բանտարկյալների, այդ թվում՝ ԼՂ-ի ութ նախկին ղեկավարների դատավարությունը։

Նրանց մեղադրանքները ներառում են «ահաբեկչություն», «անջատողականություն» և «ռազմական հանցագործություններ», գրել է Le monde-ն:

Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են նկարներ, թե ինչպես են ձերբակալվածներին ոստիկանական շարասյունը տանում զինվորական դատարան։ Դատավարությունը դռնփակ չէր անցկացվում, սակայն միջազգային դիտորդներին կամ օտարերկրյա լրատվամիջոցներին մուտքն արգելված էր: Ամբաստանյալների թվում են Լեռնային Ղարաբաղի երեք նախկին նախագահներ՝ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը: Խորհրդարանի վերջին ղեկավար Դավիթ Իչխանյանը, նախկին արտգործնախարար և նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը, գեներալ Դավիթ Մանուկյանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը և միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը նույնպես քրեական հետապնդման են ենթարկվում:

Ահաբեկչության, մարդկության դեմ հանցագործությունների և Ադրբեջանի դեմ հանցագործությունների մեջ մեղադրվող Վարդանյանը, ում դատելու են առանձին, մերժել է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները։ Առաջին նիստի նախօրեին նա իր ընտանիքի տարածած հայտարարության մեջ բողոքել է, որ ինքը բավարար ժամանակ չի ունեցել իր պաշտպանությունը նախապատրաստելու համար:

«Ես դեռ հնարավորություն չեմ ունեցել կարդալու պաշտոնական մեղադրական եզրակացությունը»,- պարզաբանեց նախկին ղեկավարը, ով հավելել է, որ ավելի քան 470 օր անցկացրել է բանտում, որից 340-ը՝ մեկուսարանում, 23-ը՝ կարգապահական խցում։

Նա վերահաստատել է իր «լիակատար անմեղությունը և հայրենակիցների անմեղությունը» և իր «պահանջը՝ անհապաղ դադարեցնել քաղաքականացված այս գործը»: Ընդհանուր առմամբ՝ Վարդանյանին սպառնում է 42 մեղադրանք, որոնցից մի քանիսը ցմահ ազատազրկմամբ են սպառնում: Թերթը հիշեցրել է, որ 2023 թվականի սեպտեմբերին, Բաքուն ստացել է Լեռնային Ղարաբաղի ամբողջական վերահսկողությունը ռազմական հարձակման հետևանքով, որը ստիպել է մոտ 100,000 հայ բնակիչների փախչել: Հայերը մտավախություն ունեն, որ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգտագործում է դատավարությունը՝ վրեժ լուծելու և իր իմիջն իր երկրում ամրապնդելու համար։ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը դատավարությունը դատապարտել է որպես «շոու, որը նպատակ ունի նվաստացնելու»։

Փաստաբան և իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, ով ներկայացնում է հայ բանտարկյալների շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, զգուշացրել է , որ դրանք կարող են հանգեցնել երկարաժամկետ կամ նույնիսկ ցմահ ազատազրկման: Հինգշաբթի իր մտահոգությունն է հայտնել նաև Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը։

«Հաշվի առնելով Իլհամ Ալիևի վարչակարգի ավտոկրատական ​​և ռասիստական ​​բնույթն՝այս «դատավարությունների» արդյունքը, ցավոք, կասկածից վեր է», – ընդգծվել է հայտարարության մեջ՝ կոչ անելով «անհապաղ և անվերապահ ազատ արձակել» բանտարկյալներին, ովքեր համարվում են «ապօրինի կալանավորվածպատանդներ»:

«Արցախի Հանրապետության այս հայ քաղաքացիներն անարդարացիորեն հետապնդվում են ահաբեկչություն քարոզելու կեղծ մեղադրանքով, նրանց միակ «հանցագործությունը» հայկական ինքնությունն է», – ավելացրել է կազմակերպությունը։

Վարդանյանի դատավարությունը կվերսկսվի հունվարի 27-ին, իսկ մյուս 15 ամբաստանյալների դատավարությունը՝ երեքշաբթի՝ հունվարի 21-ին: Հունվարի 8-ին Ալիևի մեկնաբանությունները հազիվ թե հուսադրող լինեն հայերի համար։ «Հայկական անկախ պետությունն, ըստ էության, ֆաշիստական ​​պետություն է»,- հայտարարել է նա ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սա համարել է երկու երկրների միջև նոր հակամարտությունն արդարացնելու հնարավոր փորձ։
 
 ABC MEDIA 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08