Նշվեց Անհայտ զինվորի օրը

01.07.2019 12:31
1240

Անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրվան նվիրված միջոցառումները սկսվեցին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցուց, որտեղ Կապանի հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը պատարագ մատուցեց։

Հաջորդ կանգառը Բաղաբուրջի հուշահամալիրն էր, որտեղ Անհայտ զինվորի խաչքար- հուշաքարին ծաղկեպսակներ դրվեցին մարզային եւ քաղաքային իշխանությունների կողմից, ծաղիկներ խոնարհվեցին Անհայտ կորածների հարազատների, զինակիցների, հասարակական կազմակերպությունների կողմից։

Օրվա երկրորդ կեսին միջոցառում տեղի ունեցավ Կապանի մշակույթի կենտրոնում։ Օրվա խորհրդին պատշաճող խոսքեր հնչեցրին Սյունիքի մարզպետի օգնական Գոռ Թադեւոսյանը, ՀՀ զինված ուժերի առաջին բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արմեն Թումանյանը, Սյունիքի զինվորական կոմիսար, գնդապետ Արարատ Մանուչարյանը, «Անառիկ բերդ» հասարակական կազմակերպության նախագահ Շուշանիկ Մելիքբեկյանը, գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի անդամ Զարինե Հակոբյանը, բեմադրիչ, լրագրող Զեփյուռ Սարդարյանը, ով ի դեպ հանդես եկավ հեղինակային իր երգով։ 

Ռազմահայրենասիրական երգերով հանդես եկան Կապանի ժողգործքների համույթը (գեղարվեստական ղեկավար` Վիգեն Հովհաննիսյան), երգիչ-երգչուհիներ։

Այնուհետեւ հանդիսության մասնակիցները այցելեցին Շիկահող, հարգանքի տուրք մատուցեցին 97-րդ մոտոհրաձգային բրիգադի 6-րդ գումարտակի (Շիկահողի) մարտիկների հիշատակին։ Գումարտակի հրամանատար Մարտուն Բադալյանի եւ մի քանի մարտիկների ճակատագրի մասին մինչեւ այժմ ոչինչ հայտնի չէ։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40