ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածվել. «Ինչպես տեղեկացնում են ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից, Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին, որով անձամբ տեղեկացրել է ՀՀ երկրորդ նախագահին Ղազախստանում տեղի ունեցող հայտնի ներքաղաքական փոփոխությունների և գործընթացների մասին։ Ընդգծելով, որ ջերմությամբ է հիշում համատեղ աշխատանքի տարիները, Նազարբաևը հույս է հայտնել, որ նախագահ Քոչարյանի հետ հետագա անձնական շփումները շարունակական կլինեն»։