«Նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելը բերելու է բազային աշխատավարձերի բարձրացման». Բ. Թունյան

04.07.2019 17:11
1216

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն, անդրադառնալով օրերս կառավարության կողմից ընդունված նվազագույն աշխատավարձի վերաբերյալ նախագծին, ասաց, որ իր և պատգամավոր Վարազդատ Կարապետյանի առաջարկած 63 հազար դրամը 100 տոկոսանոց կոնսենսուսային տարբերակ է, իսկ 68 հազարը՝ քննարկելի:

Թունյանի պարզաբանմամբ՝ նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելը բերելու է բազային աշխատավարձերի բարձրացման, ինչը նշանակում է, որ կբարձրանան նաև պետական պաշտոնյաների աշխատավարձերը. «Որպեսզի մենք չազդենք բազային աշխատավարձի վրա, նվազագույն աշխատավարձը ֆիքսել ենք այն չափով, որ չբերի բարձրացման: Բայց եթե Կառավարությունը կառաջարկի մեխանիզմ, որը չի բերի բազային աշխատավարձի բարձրացման, մենք, իհարկե, կողմ կլինենք»,- աշխատավարձերի բարձրացման թեմայով այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Բաբկեն Թունյանը։

Պատգամավորը նշեց, որ իրականում 80 հազար աշխատողի աշխատավարձ է բարձրանալու, ինչպես հայտարարվել է, նրանց թիվն իրականում ավելի մեծ է:

«Օրինակ՝ 60 հազար դրամ ստացողների աշխատավարձը ևս բարձրանալու է, այլ կերպ ասած՝ բարձրանալու է 63 կամ 68 հազար ստացող բոլոր քաղաքացիներին աշխատավարձը: ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը պետք է լինի այն մակարդակի վրա, որում գտնվում է սպառողական զամբյուղը»,-պարզաբանեց պատգամավորը։

 

mamul.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40