Նվիրված էր գարնանային տոնին

11.03.2021 17:09
1532

Մարտի 11-ին Կանանց միջազգային օրվան նվիրված համերգ-ցերեկույթ տեղի ունեցավ Կապանի արվեստի պետական քոլեջում: Գարնան ջերմությունն ու շունչը տեղափոխվել էին կրթօջախի դահլիճ: Միջոցառմանը մասնակցում էր Կապանի հոգեւոր հովիվ տեր Խաչատուր քահանա Հայրապետյանը, ով Տերունական աղոթքը հնչեցրեց եւ իր բարեմաղթանքները հղեց միջոցառմանը մասնակցող կանանց ու աղջիկներին՝ տոնի առթիվ:

Համերգը մեկնարկեց Մակար Եկմալյանի «Ուրախ լեր, Սուրբ եկեղեցի» ստեղծագործությամբ, որ հնչեցրին քոլեջի «Լարային գործիքներ» մասնագիտության ջութակի դասարանի 4-րդ կուրսի ուսանողուհիները: Այնուհետեւ «Երգեցողություն», «Փողային գործիքներ», «Դերասանական արվեստ», «Ժողովրդական գործիքներ», «Պարարվեստ» մասնագիտությունների տարբեր կուրսերի սովորողները հնչեցրին հայ եւ արտասահմանցի կոմպոզիտորների ստեղծագործություններ, հանդես եկան ասմունքով ու ժողովրդական պարով:

Համերգի ավարտին քոլեջի երգչախումբը կատարեց Ալեքսանդր Հարությունյանի «Հայրենիքիս հետ» երգը՝ Հովհաննես Թումանյանի խոսքերով:

Համերգ-ցերեկույթը որոշակի պատկերացում տվեց կրթօջախի սովորողների երաժշտական, կատարողական կարողությունների մասին:

Եզրափակիչ խոսքում քոլեջի տնօրեն Վարդան Քոչարյանն իր եւ կոլեկտիվի զորակցությունը հայտնեց այն մայրերին, ովքեր որդի են կորցրել 44-օրյա պատերազմում եւ խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել մերօրյա ազատամարտում ընկածների հիշատակը:

Ի դեպ, միջոցառմանը մասնակցում էին այժմ Հայոց բանակում ծառայող՝ քոլեջի սովորողների մայրերը, որոնց հանձնվեցին հուշանվերներ ու ծաղիկներ:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40