Վրացական կողմի կարմիր գծերը․ Լարսին այլընտրանքը՝ քիչ հավանական

14.01.2019 11:13
1046

Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհ ունենալու հարցը շարունակում է քննարկվել։ Օրերս լրագրողների հետ զրույցում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ այժմ այդ հարցի շուրջ ընթանում են եռակողմ բանակցություններ։ Արշակյանն այլ մանրամասներ չի հայտնել՝ նշելով, որ չի ցանկանում վնասել բանակցային գործընթացին։

Հաշվի առնելով ռուս-վրացական հարաբերությունների ներկայիս պայմաններն ու իրողությունները, որքանո՞վ է իրատեսական, որ հայկական կողմը կարող է հաջողություն արձանագրել այդ բանակցություններում։ Վրաց քաղաքագետ Գելա Վասաձեն լիահույս չէ։ «Վրաստանի օկուպացրած տարածքներով ճանապարհի բացումը քիչ հավանական է, և խնդիրը բնավ Հայաստանի մեջ չէ։ Պետք է հստակ հասկանալ, որ Աբխազիայի և, այսպես կոչված, Հարավային Օսիայի միջոցով ճանապարհի բացումը լրջագույն հարված է Վրաստանի ինքնիշխանությանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Վասաձեն ընդգծում է՝ Մոսկվան վաղուց է Թբիլիսիից պահանջում ճանաչել «նոր քաղաքական իրողությունը» և հրաժարվել երկու շրջաններից։ «Բայց ոչ երեկ, ոչ էլ այսօր, երբ Ռուսաստանի ազդեցությունը աշխարհում հեռու է մեծանալուց, ավելի շուտ հակառակը՝ դժվար է պատկերացնել, որ Վրաստանի իշխանությունները կհամաձայնեն դրան։ Վրաստանի հասարակության կարծիքը բացասական է, նաև արևմտյան գործընկերները կտրականապես դեմ եմ օկուպացրած տարածքներով ճանապարհների բացմանը»,- ասաց մեր զրուցակիցը։

Գելա Վասաձեն շեշտում է՝ եթե Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությունը ինչ-որ մեկի հետ բանակցություններ է վարում, ապա այդ մասին Վրաստանում տեղյակ չեն։

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը կարծիքով՝ այս պարագայում, հայկական կողմի հույսը կապված է 2011 թվականի համաձայնագրի հետ (խմբ. նկատի ունի՝ «Մաքսային վարչարարության մեխանիզմի և առևտրի մոնիթորինգի հիմնական սկզբունքների մասին» համաձայնագիրը, որը ենթադրում է Ռուսաստանի և Վրաստանի միջև 3 առևտրային միջանցքի ստեղծում)։ «Եվ ասեմ, որ վերջին շրջանում մեր անցուդարձից դուրս մնաց մի կարևոր տեղեկատվություն։ Վրացական և ռուսական կողմերը արդեն որոշ բանակցությունների արդյունքում հասան նրան, որ մոտակա ժամանակներում հնարավոր է եռակողմ հանդիպում՝ Վրաստանի, Ռուսաստանի և շվեյցարական SGS ընկերության միջև, որ 2011 թվականի համաձայնագիրը սկսեն իրականացնել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մելիքյանն ընդգծում է՝ մինչև անցած տարվա վերջ տեղի ունեցավ շվեյցարական ընկերության հետ պայմանագրերի ստորագրումը, լուծվեց համատեղ հիմնադրամ ստեղծելու հարցը՝ թե՛ ռուսական և թե՛ վրացական կողմն արդեն իսկ գումարներ են փոխանցել այդ հիմնադրամին, որը պետք է աշխատավարձային հիմնադրամ հանդիսանա շվեյցարական նեյտրալ ընկերության աշխատակիցների համար առևտրի մշտադիտարկման աշխատանքներ իրականացնելու համար. «Հարցն այն է, որ այդ նախապատրաստական բոլոր հարցերը համաձայնագրի շրջանակներում արդեն արված են, հետագայում պետք է կազմվի եռակողմ խորհրդի նման մի ֆորմատ և արդեն այդ եռակողմ ֆորմատում իրենք հանդիպեն ու փորձեն ճանապարհային քարտեզ պատրաստել, թե երբ ու ինչ փուլերով է իրականացվելու 2011 թվականի համաձայնագիրը»։

Ի դեպ՝ Վրաստանի իշխանությունները, նախկինում մեկնաբանելով շվեյցարական ընկերության հետ ստորագրված պայմանագիրը՝ ընդգծում էին, որ այն որևէ կերպ չի շոշափում Վրաստանի սահմանների խնդիրը, քանզի նույն միջանցքները համաձայնագրում սահմանված են աշխարհագրական կոորդինատներով և ոչ թե տեղանուններով:

Ըստ Մելիքյանի՝ քանի որ կա այս առաջընթացը, կարելի է ֆիքսել, որ սայլը տեղից շարժվում է. «Եթե հանդիպումը տեղի ունենա, և կողմերը ունենան այդ պատրաստակամությունը համաձայնագիրն իրականացնել, կարելի է որոշակի պրոգրես տեսնել համաձայնագրի շրջանակներում։ Բայց չէի ասի, թե ռուսական կողմը բավականին լուրջ տրամադրվածություն ունի, որ այդ համաձայնագիրը իրականանա։ Բացի ռուսական կողմի ցանկությունից, կա խնդիր, որը կապված է Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ։ Անցած տարվա վերջին արդեն հերթական հայտարարությունը եղավ Հարավային Օսիայի նախագահի կողմից, որը նշեց, որ իրենք կողմ են այն դեպքում, երբ իրենք լինեն այդ համաձայնագրի մաս ու բանակցային լիարժեք կողմ հանդիսանան, ինչը չի նախատեսում 2011 թվականի համաձայնագիրը։ Այն երկկողմանի է և այնտեղ կա նաև շվեյցարական կողմը։ Եթե կոնկրետ ոլորտին վերաբերող փաստաթղթին միանում է քաղաքականությունը՝ Վրաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի չճանաչումը այդ ամենը կբարդացնի ու կծանրացնի գործընթացը։ Կարող է եռակողմանի ֆորմատն աշխատել, հանդիպումները տեղի ունենան, բայց օրակարգը կծանրանա քաղաքական հարցերով և այն դժվարությամբ առաջ կգնա։ Ամեն ինչ կախված է կողմերի պատրաստակամությունից ու կողմերի մոտեցումներից»։

Մեր զրուցակիցը նշում է՝ եթե Մոսկվան ցանկանա, այդ հարցը պետք է որ լուծում ստանա. «Չնայած, երևի թե պետք է վերապահումով մոտենալ հարցին, որովհետև նույնիսկ այդ դեպքում Հարավային Օսիայի և Աբխազիայի իշխանությունների կողմից կարող են խոչընդոտներ ստեղծվել»։

Ջոնի Մելիքյանը նշում է՝ եթե այդ համաձայնագիրը այդ գաղափարով լինի, ապա այն ռուս-վրացական համաձայնագիր է ու այդ պարագայում վրացական կողմը խնդիր չի տեսնի, տարածքային ամբողջականության խնդիր չի առաջանա. «Բայց եթե նոր բանակցողներ ավելանան, իրենց համար ընդունելի չի լինի, ուստի մենք նույնիսկ Լարսին այլընտրանք ունենալու անհրաժեշտության պայմաններում չենք կարող դրան հասնել։ Կան վրացական կողմի կարմիր գծերը, և մենք ոչ մի հնարավորություն չունենք առաջընթացի հասնել. դա բախվելու է Վրաստանի ազգային շահերին»։

ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ

24.08.2026 23:02

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38