O tempora, o mores... Օ՛ Զանգեզուր, օ՛ Կյորես...

12.05.2014 17:38
5318

Նախընտրական


Մայիսի 9-ին ավարտվեց Գորիսի քաղաքապետի թեկնածուների առաջադրումը, իսկ մայիսի 13-ին տեղի կունենա առաջադրված թեկնածուների գրանցում:

Գորիսի քաղաքապետի թեկնածու են առաջադրվել Վաչագան Ադունցը` «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Գորիսի տեղամասի պետ (առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից), Արա Բուդաղյանը` «Վարարակն» ՓԲԸ տնօրեն (ինքնաառաջադրում), Տիգրան Կարապետյանը` «Գամմա» ՓԲԸ տնօրեն (ինքնաառաջադրում) եւ Հրայր Յոլյանը` «Շանի» ՍՊԸ տնօրեն (ինքնաառաջադրում):

Գորիսյան նախընտրական գործընթացի վերաբերյալ արդեն իսկ կարելի է մի քանի արձանագրում կատարել:

Նախ` Գորիսում, հակառակ որոշ գուշակների, աննախադեպ հանգիստ մթնոլորտ է: Եվ անհանգիստ լինելու համար, կարծեք, որեւէ պատճառ չկա: Տեղի ունեցող ամեն ինչ տեղավորվում է նախընտրական տրամաբանության մեջ:

Երկրորդ` Գորիսի քաղաքային իշխանությունը 14 տարի ղեկավարած Նելսոն Ոսկանյանը չառաջադրեց իր թեկնածությունը, թեեւ կարող էր ներկա ընտրապայքարի ֆավորիտը լինել:

Երրորդ` առաջադրված թեկնածուներից յուրաքանչյուրն ունի նվիրյալների լուրջ թիմ, եւ արդեն իսկ նրանց եռանդուն աշխատանքը տեսանելի է: Դա թույլ է տալիս ասել` հունիսի 8-ին Գորիսում տեղի կունենա մաքուր ընտրություն, քանի որ կողմերն ի վիճակի կլինեն առանց դիտորդների էլ միմյանց հսկելու եւ վերահսկելու:

Մի իրողություն եւս` քաղաքական ուժերը, ՀՀԿ-ից բացի, որերորդ անգամ անտարբեր հայեցողի դերում են: Չի բացառվում, սակայն, որ այդ ուժերն այս կամ այն թեկնածուին սատարելու քայլեր կձեռնարկեն:
Թեկնածուների առաջադրման փուլում, սակայն, ի սկզբանե մի ինտրիգ կար` երկրի բարձր իշխանությունը, ՀՀԿ-ն ո՞ւմ նախապատվություն կտան եւ կհամարեն իշխանության թեկնածու` Սուրեն Խաչատրյանի՞, թե՞ Մաքսիմ Հակոբյանի կողմից պաշտպանվող մարդուն: Եվ նախընտրական այդ հանգույցը լուծվեց հօգուտ Սուրեն Խաչատրյանի կողմից պաշտպանվող թեկնածուի:

Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ըստ հավաստի տեղեկությունների, արդեն զրույց է ունեցել Վաչագան Ադունցի հետ եւ քննարկել ոչ միայն առաջիկա ընտրության, այլեւ համայնքի հետ կապված հարցեր:

Օլիգարխիկ կլանն ու նրան սպասարկող Սյունիքի մարզպետարանը, մինչդեռ, չեն շտապում ի ղեկավարություն ընդունել քաղաքական որոշումը` մոռանալով, որ իրենք էլ քաղաքական նման մի որոշման ծնունդ են: Չի բացառվում նույնիսկ, դատելով վերջին օրերի իրադարձություններից, որ օլիգարխիկ կլանն ու նրա ենթակառույց Սյունիքի մարզպետարանն ամեն ինչ կանեն երկրի ղեկավարության որոշման իրագործումը վիժեցնելու համար: Բանն այն է, որ անցած տասը ամսում Սյունիքի օրվա մարզպետը, Գորիսին ինտեգրվելու փոխարեն, ամեն ինչ արեց Գորիսից օտարված մնալու եւ այնտեղ «5-րդ շարասյուն» ստեղծելու համար, բայց հաջողության չհասավ: Նա հաջողություն չունեցավ նաեւ ՀՀԿ-ի շրջանային ու մարզային կառույցները վերցնելու համար մղվող ճակատամարտում: Հիմա Գորիսը նվաճելու համար վերջին ճակատամարտն է սպասվում: Ըստ էության գորիսյան մարտադաշտում կվճռվի նաեւ հայր եւ որդի Հակոբյանների քաղաքական ճակատագիրը:
Այնպես որ առաջիկա օրերին ականատես կլինենք նորանոր զարգացումների: Ուշագրավ կլինի հատկապես նախընտրական քարոզչությունը:

Մոտ 16 հազար ընտրող ունեցող Գորիսում քվեարկությանը կմասնակցի ընտրողների գրեթե 50 տոկոսը: Հիմա այդ ընտրողներից յուրաքանչյուրի համար պայքարի ժամանակն է: Այդ պայքարում, ըստ էության, առաջնայնություն չեն ունենա թեկնածուների ծրագրերի մրցակցությունը, գաղափարական պայքարը, մինչկուսակցական կռիվը…

«Սյունյաց երկիրը» պատրաստ է իր էջերը տրամադրել թեկնածուներից յուրաքանչյուրի գովազդային նյութերին:

Հ.Գ. Թեկնածուներից յուրաքանչյուրը, անշուշտ, ունի որոշակի արժանիքներ: Եվ շատ բնական կլինի, եթե այս կամ այն թեկնածուի մասին դրական խոսքեր հնչեն: Սակայն շատ տարօրինակ է ու զավեշտական, երբ մարդիկ թեկնածուների մասին խոսելիս ոչ թե անձնական կարծիք են հայտնում, այլ խոսում են ամբողջ Գորիսի անունից՝ «Գորիսեցիները հակված են…», «Գորիսեցիների 80 տոկոսը…», «Գորիսեցիները կածում են….» եւ այլն: Ըստ էության այդ մարդիկ ամաչում են իրենց անունից ու իրենց գոյությունից եւ ստիպված վկայակոչում են ամբողջ Գորիսի անունը: Ընտրողների ինչ-որ տոկոսների մասին խոսելուց առաջ հարցախույզի պես մի բան անցկացնեին գոնե: Առավել ողորմելի են դառնում նրանք, ովքեր մայրաքաղաքային իրենց պուճախներից սյունիքյան ծպտյալների ցանկություններն են շաղ տալիս օլիգարխիկ կլանի կողմից ֆինանսավորվող թերթերում ու կայքերում: Փառք ու պատիվ Գորիսին, որ այդ ամենն ընդունում է իբեւ շուլուխ, իսկ սեփական անունից ամաչողներին ու Գորիսի անունից խոսողներին՝ ողորմելիներ ու թշվառականներ համարում:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40