Ոչ մեկը հարց չի բարձրացրել, թե, գրողը տանի, ինչո՞ւ չի պաշտպանվում ՀՀ սահմանը, որտե՞ղ են սահմանապահները, ցանկանում են, որպեսզի նրանց փոխարեն դա ՀԱՊԿ-ն անի՞.․․․ Այդ դեպքում Ձեզ բանակն ընդհանրապես ինչի՞ է պետք․ Կոլերով

27.05.2021 20:20
1077

«Կան կասկածներ, որ ՀՀ իշխանությունները մտադրված հեղինակազրկում են ոչ թե ՀԱՊԿ-ին, որովհետև ՀԱՊԿ-ը թույլ կազմակերպություն է, ինչը բոլորը գիտեն, այլ հեղինակազրկում են ռուսական գործոնը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուսական «Ռեգնում» գործակալության գլխավոր խմբագիր, ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմաններին ստեղծված իրավիճակին, Հայաստանի դիմումին ՀԱՊԿ-ին և այսօր հայտնի դարձած տեղեկությանը, որ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող։

Մոդեստ Կոլերովն ասաց, որ Ադրբեջանն այս ամենից հետո ևս շարունակելու է իր կրած հաղթանակն օգտագործել, մեծացնել ճնշումը Հայաստանի նկատմամբ՝ առաջ մղելով, ուղիղ հայտարարված, Զանգեզուրի միջանցքի գաղափարը, սրանում կասկածներ չկան, ամեն ինչ ասվել է:

Նրա որակմամբ, ՀԱՊԿ-ը քաղաքականապես թույլ կազմակերպություն է, Հայաստանի համար ՀԱՊԿ-ի գլխավոր բովանդակությունը հայ-ռուսական ռազմական համագործակցությունն է՝ սպառազինության մատակարարում ՀՀ-ին արտոնյալ գներով, այլապես կլինեին այլ գներ, և ընդհանրապես ՀՀ-ն չէր կարողանա իրեն թույլ տալ նման սպառազինություն համաշխարհային գներով, դա ակնհայտ է:

Կոլերովի խոսքով, հատկանշականն այն է, որ հայկական բանակը դիմադրություն ցույց չի տալիս: «Քոչարյանն ընդհանուր առմամբ այդ մասին ասաց, բայց մինչ այս պահը ոչ մեկը հարց չի բարձրացրել, թե, գրողը տանի, ինչո՞ւ չի պաշտպանվում, պահպանվում սահմանը: Որտե՞ղ են սահմանապահները: Ինչո՞ւ: Լավ, չեն ցանկանում, ցանկանում են, որպեսզի նրանց փոխարեն դա ՀԱՊԿ-ը անի, խնդրեմ՝ դիմեք ՀԱՊԿ-ին հասկանալի, ըմբռնելի ձևով:

Ներկայումս ՀԱՊԿ-ին ուղարկված դիմումի բովանդակությունը հետևյալն է՝ իսկ ի՞նչ եք Դուք մտածում այս իրավիճակի մասին, հապա միջամտեք: Լսեք, եթե Դուք ցանկանում եք, որպեսզի ՀԱՊԿ-ը Ձեր փոխարեն պաշտպանի Ձեր սահմանները, հարց դրեք՝ խաղաղապահներ մտցնել տարածաշրջան, ինչո՞ւ երկար մտածել կամ խորհրդակցություններ կազմակերպել: Եվ վերջ, խաղաղապահները ձեր փոխարեն պաշտպանեն Ձեր սահմանները, եթե դա եք ցանկանում:

Այդ դեպքում Ձեզ բանակն ընդհանրապես ինչի՞ է պետք, որը ողջ ծավալով վերջին պատերազմի ընթացքում չօգտագործվեց, թեև Հայաստանը մշտապես հանդես է եկել՝ որպես Ղարաբաղի անվտանգության երաշխավոր, բայց հակամարտության գոտի չմտցրեց և չօգտագործեց իր ողջ ներուժը:

Մենք նաև գիտենք, որ այն ամբողջ օգնությունը, որը հավաքվել էր Ղարաբաղի բանակի համար, ամբողջությամբ չհասավ նրան, շատ բան մնաց ՀՀ տարածքում, պահեստներում, կամավորներին սպասեցրին 3 և ավելի օրեր: Մենք այդ մասին գիտենք, մենք գիտենք մեծաքանակ դասալիքների մասին:

Մի՞թե ինչ-որ մեկին թվում է, որ ժամանակակից կյանքում հնարավոր է այդ ամենը թաքցնել: Իհարկե ոչ: Մենք գիտենք բանակի չմասնակցության մասին, կամավորների չօգտագործման, դասալիքների մասին, սահմաններին սահմանապահների և բանակի չդիմադրության մասին և զուգահեռաբար լսում ենք քննադատություն ՀԱՊԿ-ի հասցեին, թե՝ որտե՞ղ է ՀԱՊԿ-ը:

Իսկ որտե՞ղ է ՀՀ պետականությունը՝ յուրաքանչյուր նորմալ մարդ, առաջին հարցը, որ տալիս է, սա է:

Ի դեպ, որպեսզի ՀԱՊԿ-ը մտնի, ինչ–որ բան անի, նրան հարկավոր է գործընկեր: Ո՞վ է Հայաստանում նրա գործընկերը, ո՞վ, որտե՞ղ է բանակը, որտե՞ղ են սահմանապահները, որտե՞ղ է սահմանագիծը: Ի՞նչ է՝ Դուք ցանկանում եք, որ Ձեր փոխարեն ինչ-որ մեկը պատերազմի՞: Նման բան չի՛ լինի:

Ես վատ եմ վերաբերվում ՀԱՊԿ-ի քաղաքական հնարավորություններին, դա մշտապես եղել է թույլիկ կազմակերպություն, որը ստեղծվել է իրագործելու համար ՌԴ ռազմական հնարավորությունները: Հիմարներ չկան, բոլորը սա հասկանում են:

Ստացվում է, որ մեկը չի ցանկանում պաշտպանել իր սահմանը և ընդունել, որ իրեն օտար պաշտպան է հարկավոր, իսկ մյուսները չեն կարողանում անկեղծ ընդունել, որ ունակ չեն որոշումներ կայացնել: Եվ այս ֆուտբոլը շարունակվելու է»,- նման կարծիք հայտնեց Կոլերովը:

Նա նշեց, որ ՌԴ-ում՝ Մոսկվայում, կա կարծիք, որ այս գործընթացն ուղղված է ՀԱՊԿ-ի դեմ: Նրա խոսքով, կան կասկածներ, որ ՀՀ իշխանությունները մտադրված հեղինակազրկում են ոչ թե ՀԱՊԿ-ին, որովհետև ՀԱՊԿ-ը թույլ կազմակերպություն է, ինչը բոլորը գիտեն, այլ հեղինակազրկում են Ռուսաստանի հետ ռազմական հարաբերությունները:

«Իբրև թե, մեզ այնտեղ ծեծում են, ինչո՞ւ Ռուսաստանը հանդես չի գալիս մեր օգտին: Այնինչ Դուք ինքներդ գերի եք ընկնում՝ առանց կրակելու: Հասկանալի է՝ պատահում են տարբեր իրավիճակներ, բայց չկա դիմադրություն: Իսկ ի՞նչ կարող է անել Ռուսաստանը՝ մտցնի զորքերը սահման և պաշտպանի այն, ինչ այս տղանե՞րն են արել: Իշխանությունները գուցե մտադրված հեղինակազրկում են ռուսական գործոնն ընդհանրապես: Կան նման կասկածներ: Բայց այս մասով երկու բան կարող եմ ասել, առաջինը՝ իսկ տարօրինակ չէ՞, որ նման խեղված ձևով են փորձում դա անել՝ չպաշտպանելով սեփական սահմանը: Սա չափազանց տարօրինակ խորամանկություն է, և հեղինակազրկել ՀԱՊԿ-ին, ՌԴ-ին, որպեսզի ի՞նչ, որպեսզի այլ ռազմական ձևաչափ գտնե՞ն: Օրինակ, ՆԱՏՕ՞, լո՞ւրջ մտածում եք, որ ՆԱՏՕ-ի զորքերը Ձեր փոխարեն պաշտպանելու են Ձեր սահմանները: Ո՛չ»,- ասաց Կոլերովը:

Խոսելով Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի հնարավոր փոփոխության մասին՝ ռուս վերլուծաբանն ասաց, որ կարող են փոխել:

Սակայն նա ուշադրություն հրավիրեց մեկ այլ հանգամանքի վրա: «Փաշինյանը եկել է այդ կարգախոսների ներքո, բայց ստիպված եղավ այս տարիների ընթացքում, կրկնում եմ, նա ստիպված եղավ «առանց սիրո», դա հասկանում են բոլորը, աշխատել Ռուսաստանի հետ, նա ևս դա ըստ էության ընդունում է, փախչելու տեղ չկա, ստիպված գործ է ունենում Ռուսաստանի հետ, որովհետև որևէ մեկն իրականում մատը մատին չի տվել: Չի՛ կարելի պաշտպանել մի ժողովրդի, որն իրեն չի ցանկանում պաշտպանել: Ինչպե՞ս պաշտպանել մի ժողովրդի, որն ինքնակամ հանձնել է Հադրութը ու Շուշին»,- ասաց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է՝ ներկայումս բարձրացվի ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց՝ Կոլերովն արձագանքեց՝ ասելով, որ հայերի շրջանում մի մեծ պատրանք կա, որ ինչ-որ մեկին, բացի հայերից, հարկավոր է, որպեսզի ՀՀ-ն լինի ՀԱՊԿ-ում:

«Սա խորը շփոթմունք է: Նրանք մտածում են, որ Ռուսաստանին շատ պետք է Գյումրիի բազան, դա ռուսական բարեկրթություն է, Ռուսաստանին դա հարկավոր չէ 2008 թվականի պատերազմից հետո, քանի որ ՌԴ-ն բազաներ ունի Աբխազիայում և Հարավային Օսիայում: Հիմա կան խաղաղապահներ Ղարաբաղում: Վռնդեցիք ռուսներին, դուրս եկաք ՀԱՊԿ-ից, թույլ է, այսպես է, այնպես է, ի՞նչ եք Դուք նրանցից պահանջում, Դուք չեք կարող ոչինչ նրանցից ստանալ, քանի որ ինքներդ չեք պաշտպանում սեփական երկիրը: ՀԱՊԿ-ում ևս հիմարներ չկան: Ամեն ինչ տեսանելի է»,- նման կերպ արտահայտվեց Կոլերովը:

 

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01