Ոճրագործություն, որ բազում անհայտներ է պարունակում

16.01.2015 16:20
2242

Հայացք Սյունիքից

Հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության առիթով ցնցված է նաեւ Սյունյաց աշխարհը:

Մարզի քաղաքներում եւ գյուղերում տեղի են ունենում մոմավառություններ` Ավետիսյանների ընտանիքի գնդակահարված վեց անդամի հոգու հանգստության համար:

Մարդիկ միաժամանակ աղոթում են եղեռնաբար ոչնչացված ընտանիքի փոքրիկի` վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջության համար:

Տեղի ունեցածը, անշուշտ, հարված էր մեր հասարակությանն ու ինքնիշխանությանը: Իրավիճակն ավելի մթագնեցին մեր իրավապահների շփոթ պահվածքը, բնագավառի պատասխանատուների իրարամերժ հայտարարությունները, անվստահություն ներշնչող բազում հանգամանքներ…

Անտարակույս, դժվարին այս իրավիճակում սթափությունը երբեք չպետք է լքի մեզ: Բայց եւ առողջ տրամաբանությունը ենթադրում է` ա) հարցը պետք է քննարկվի բացառապես իրավական եւ ոչ թե քաղաքական ու զգացմունքային դաշտում, բ) հանցագործության մեջ կասկածվող անձնավորությունը պետք է կանգնի Հայաստանի Հանրապետության արդարադատության առջեւ (իսկ եթե ոչ, ապա պետք է դա հիմնավորվի կոնկրետ օրենքի կամ համաձայնագրի կոնկրետ դրույթով):

Հակառակ պարագայում, ինչպիսի բացատրություններ էլ մոգոնվեն, տեղի ունեցած ոճրագործությունն ու հաջորդած զարգացումները հավելյալ մշուշով կպատվեն, իսկ նախաքննության յուրաքանչյուր ընթացք եւ վերջաբան հավատ չեն ներշնչի` դրանից բխող հետեւանքներով:

Խոստովանենք` տեղի ունեցածը մեծ հարված էր հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությանը: Բազմադարյան այդ բարեկամությունը նոր փորձության կենթարկվի, եթե եղեռնագործության նախաքննությունն ընթանա հայ մարդուն հավատ չներշնչող ճանապարհով: Մինչդեռ, ինչպես նշեցինք, անվստահություն ներշնչող հանգամանքներ արդեն իսկ կան:

Մեր իրավապահները, ըստ էության, բացատրություն պետք է տան ոճրագործությանը հաջորդած ամեն մի դրվագի, ծագած ու մինչեւ հիմա անպատասխան մնացած ամեն մի հարցի վերաբերյալ, այլապես հայոց ինքնիշխանության վերաբերյալ հայ մարդու` առանց այն էլ ճաք տված պատկերացումներն ավելի են խորանալու:

Եվ, իհարկե, համընդհանուր սգի այս օրերին բոլորիս մտահոգում են արյունալի ոճրագործության մոտիվը, նպատակը. արդյո՞ք դա չի արվել մեր երկրի ընթացքը շեղելու կամ հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ լարվածություն հրահրելու նպատակով:

Ուրեմն եւ` բազում առեղծվածներով ոճրագործությունը, թեեւ իր դաժանությամբ չի տեղավորվում մարդկային երեւակայության մեջ, մեզ չպետք է հանի ողջամտության հունից: Մենք իրավունք չունենք ազգովի դառնալու ինչ-որ մութ եւ դավադիր ուժերի ձեռքի գործիքը:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40