Ողջ Սյունիքը կորցնելու վտանգ կա. Վիտալի Միլոնովը՝ Ալիևի և Փաշինյանի բանակցությունների մասին

11.07.2025 14:25
645

ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Աբու Դաբիում Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցություններին:

Պատգամավորի խոսքով՝ չի բացառվում, որ Ալիևն ու Փաշինյանը հանդիպել են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի հարցի համար, որը ողբերգական կլինի Հայաստանի ապագայի համար:

«Հայաստանի համար գլխավոր ռիսկը կոչվում է Նիկոլ Փաշինյան, որովհետև Ալիևը, Էրդողանը և մյուսները չեն փոխել իրենց դիրքորոշումը։ Նրանք Հայաստանի համար երբեք բարեկամ չեն եղել և չեն լինի։

Սա հանդիպում է անորոշ օրակարգով, և այն թաքցված է մարդկանցից։ Եթե խոսենք ինչ-որ սահմանային սահմանազատման մասին, ապա վաղուց ժամանակն է դա անել։ Ես վախենում եմ, որ ինչ-որ անհասկանալի գործողությունների արդյունքում ինչ-որ մեկը կարող է կարծել, որ Հայաստանը պատրաստ չէ տեր կանգնել իր ողջ տարածքին։ Եվ կարող է պայմանագիր կնքվել Նախիջևանի և Ադրբեջանի միջև տարածքի ինչ-որ անվերահսկելի տարանցման մասին, այսինքն, ըստ էության, միջանցքի ստեղծում, որն, անշուշտ, ողբերգական կլինի տարածքի, հենց Հայաստանի ապագայի համար։ Այսինքն՝ ենթադրությունը, որ նրանք հանդիպել են այսպես կոչված միջանցքի հարցի համար, ես չեմ կարող բացառել»,-ասել է Միլոնովը։

Պատգամավորի կարծիքով՝ այնպիսի տպավորություն է, որ Ալիևն ու Փաշինյանը սինխրոն են գործում։

«Ե՛վ Ալիևի, և՛ Փաշինյանի գործողությունները շատ սինխրոն են արվում։ Անձամբ ես վստահ եմ, որ այս ամենը նույն արշավի որոշ տարրեր են։ Եվ այս արշավի արդյունքը ցավալի է Հայաստանի՝ որպես ամբողջ պետության գոյության համար։

Եթե այսպես կոչված միջանցք բացվի, ապա ամբողջ Սյունիքը կորցնելու վտանգ կա։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ կան մորուքավոր բարբարոսների ինչ-որ հորդաներ, որոնք եկել են Թուրքիայի տարածքից և այժմ թալանում, բռնաբարում և սպանում են Սիրիայի տարածքում։ Եվ մեծ ռիսկ կա, որ նրանք կարող են հայտնվել հայկական տարածաշրջանում»,-եզրափակել է Միլոնովը։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10