Որ պահին զգամ, որ չունեմ ձեր աջակցությունը, մեկ րոպե ավել չեմ մնա վարչապետի աշխատասենյակում. Փաշինյան

05.07.2018 14:24
1476

ԳՈՐԻՍ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գորիսեցիներին վստահեցրեց, որ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ այլևս չկան ու չեն լինելու։ Նա նշեց, որ իրավախախտում և հանցագործություն կատարած ցանկացած անձ պետք է պատասխանատվության ենթարկվի։ Վարչապետը հույս հայտնեց, որ այդ հարցում ժողովուրդը կսատարի իրեն ու կառավարությանը։ «Ես ակնկալում եմ, որ ժողովուրդը ամուր կկանգնի իմ ու կառավարության կողքին, որ Հայաստանում «բեսպրեդելի» վերջը տանք ու արմատախիլ անենք»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետը։

Երբ հավաքված մարդկանց միջից հնչեցին անձանց անուններ, թե արդյոք նրանք ևս պատասխանատվության կենթարկվեն, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Քրեական դատավարության մեջ կա այսպիսի սկզբունք, գոյություն ունի անմեղության կանխավարկած, որ մարդն ինքը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը,  դատախազությունը, իրավապահ մարմինները պետք է ապացուցեն անձի մեղավորությունը։ Ես չեմ ասում այսինչ անձը հանցագործ է, ես ոչ քննիչ եմ, ոչ դատախազ։ Ես ասում եմ, որ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան՝ սկսած ինձնից՝ վերջացրած մյուսներից»։

Վարչապետ Փաշինյանը հավաստիացրեց, որ ինքը որևէ մեկից կախվածություն չունի, միայն ժողովրդից։ «Որքան դուք կանգնած լինեք կառավարության ու իմ կողքին, Հայաստանում կառուցման, զարգացման, օրինականության հաստատման գործընթացները շարունակվելու են։ Որ պահին զգամ, որ չունեմ ձեր աջակցությունը, մեկ րոպե ավել չեմ մնա վարչապետի աշխատասենյակում ու կարգավիճակում։ Իմ խնդիրը ձեզ ծառայել  է, ձեր խնդիրը, որ իմ ծառայությունը լինի մաքսիմալ արդյունավետ»,-եզրափակեց պաշտոնյան։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40