Օրական կիրականացվի 1000 թեստավորում. թեստերի տեղական արտադրության համար խոշոր գումար է հատկացվել

06.04.2020 20:22
1085

Պետությունն իր առաջ խնդիր է դրել Հայաստանում առաջիկա օրերին օրական իրականացնել կորոնավիրուսի ախտորոշման 1000 թեստավորում. նախատեսվում է թեստերի տեղական արտադրություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքի ուղիղ եթերում՝ պատասխանելով քաղաքացու հարցին, թե արդյոք պատրաստվում են իրականացնել  բնակչության զանգավածային թեստավորում:

«Այսօր խնդիր ենք դրել, որպեսզի առաջիկա օրերին օրական թեստերի քանակը դարձնենք 1000: Այսօր մեր օրական թեստերը տատանվում են 200-ից միչև 400-ի շրջանակում: Բայց մենք խնդիր ենք դրել, որ այս շաբաթվանից, գուցե դա հնարավոր լինի վաղը մյուս օրը, բայց ուրբաթ օրվանից վստահաբար օրը 1000 թեստ անել:  Եվ սրա համար մենք հիմա բավականին մեծ քանակի՝ մոտավորապես 70 հազարին հասնող թեստեր ենք գնում»,-ասաց Փաշինյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հետ քննարկում են թեստերի տեղական արտադրություն  ստեղծելու հարցը: Այսօր արդեն կառավարությունը որոշում է կայացրել բավականին մեծ գումար հատկացրել հումք ձեռք բերելու համար:  «Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի համար 550 հազար դոլարի չափով հատկացում ենք կատարում, որպեսզի կազամակերպենք թեստերի արտադրություն տեղում: Մասնագետները վստահեցրել են, որ դա ստացվելու է: Ստացվում է, որ այս զանգվածային թեստավորում պատրաստվում ենք իրականացնել, քանի որ օրը 1000-ը բավականին լուրջ թիվ է»,-ասաց Փաշինյանը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40