Արեն Արզումանյան. հերոսացած պատանին

10.06.2022 10:51
2683

Արենս…

Ծնվել է Կապանում, 2000 թ. հոկտեմբերի 11-ին՝ աշնանային ոսկեզօծ, բազում գույներով ներկված, բերքառատ աշնանը: Իր գալուստով ջերմացրեց և ուրախություն պարգևեց ավագ եղբայրներին:

Շատ շարժունակ էր, ճկուն, հետաքրքրասեր… Դեռ մանկուց սիրում էր նկարել, քանդել իր իրերը, հեռախոսները և նորից մաս-մաս հավաքել: Հաճախում էր գեղարվեստական մարմնամարզության, հետո՝ բռնցքամարտ, կարատե:

Դեռ հինգ տարեկանը չբոլորած՝  Գյումրիում մասնակցեց մրցույթի և արժանացավ շքանշանների, դիպլոմների:

Հաճախեց թիվ 1 միջնակարգ դպրոցը, հետո չորրորդ դասարանից տեղափոխվեց թիվ 3 միջնակարգ դպրոցն ու այնտեղ էլ ավարտեց 12-րդ դասարանը:

Բոլոր առարկաներն էլ սիրում էր, բայց ավելի շատ սիրում էր ֆիզիկան, տիեզերքը, մոլորակները:

Շատ հետաքրքրասեր էր, սիրում էր կարդալ գեղարվեստական գրքեր, եվրոպական գրականություն: Ուներ անթիվ հարցեր, անսպառ էներգիա, կատակասեր էր, ընկերասեր: Դասարանցիների կողմից շրջապատված էր մեծ սիրով: Բոլոր հարցերի պատասխաններն ինքն էր ուզում գտնել, կարծես չէր վստահում մեզ:

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Երևանի պետական համալսարանի «Տեղեկատվական տեխնոլոգիա» բաժինը: Առաջին կուրսը դեռ չավարտված՝ զորակոչվեց հայկական բանակ: Սկզբից ծառայում էր Երևանում: Կրտսեր սերժանտի կոչում ստանալուց հետո տեղափոխվեց Վարդենիսի Կարճաղբյուրի զորամաս:

Արենը գնդի կապի մասնագետ էր, միաժամանակ՝ ջոկի հրամանատար: Շատ լավ տիրապետում էր տեխնիկային, որի համար արժանացել էր ՊՆ-ի խրախուսանքների:

Նրա անսահման հարցերն ու հետաքրքրասիրությունները հանգիստ չէին տալիս նույնիսկ բանակում:

Նորից եկավ աշունը… Մոլեգնեց երկիրը, հայկական լեռնաշխարհում կուտակվեցին սև ամպերը: Բոլորեցին հազարավոր հայորդիների քսանամյակներ, այդ թվում՝ նաև իմ Արենի… Կատաղած թշնամու հրետակոծությունների ժամանակ Արենը գտնվում էր Քարվաճառ կոչվող տարածքում՝ Օմարի լեռներում: Այնտեղ՝ հոկտեմբերի 11-ին, բոլորեց  20-ամյակը… 18 օր շարունակ կատաղի մարտերի մեջ գտնվելով, իր բնավորության համաձայն, խնդրել է հրամանատարին՝ անցնել հրետանավորների մոտ: Փոքրամարմին իմ հսկան հրետանային համազարկով ոչնչացրեց թշնամու 18 տանկ: Թշնամին չկարողանալով հակահարված հասցնել մեր տղաներին՝ սկսեց օգտագործել կործանիչներ՝ ռմբակոծելով տարածքը: Ու այդ անիծված ռումբն իր հետ տարավ իմ փոքրիկ հսկային՝ մեզ թողնելով հավերժ սպասումի ճանապարհին:

Հոկտեմբերի 14-ի անիծված աշնանային իրիկնամուտն էր…

Արեն Արզումանյանը պարգևատրվել է պատվոգրերով,  «Մարտական ծառայություն» մեդալով, «Կապան» հուշամեդալով, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողական խորհրդի մեդալով:

Արեն Արզումանյանը հուղարկավորվել է Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում:

 

Ալվարդ Սարգսյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40