Ստեփանակերտի ծեծկռտուքի բոլոր մեղավորները՝ անկախ զբաղեցրած պաշտոններից, պատասխանատվություն են կրելու. Բաբայան

04.06.2018 21:23
1266

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտում հունիսի 1-ին տեղի ունեցած ծեծկռտուքում ներգրավված բոլոր մեղավորները՝ անկախ զբաղեցրած պաշտոններից, սոցիալական կարգավիճակից, անպայման  պատասխանատվություն են կրելու: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով հունիսի 1-ին Ստեփանակերտում ԱԱԾ աշխատակիցների մասնակցությամբ հանրային հնչեղություն ստացած միջադեպին և դրանից հետո Արցախի մի խումբ քաղաքացիների կողմից հունիսի 2-ից նախաձեռնած բողոքի ակցիաներին: Բաբայանը ընդգծեց, որ շատ կարևոր է, որպեսզի այս խնդիրը լուծվի իրավական դաշտում:

«Ցանկացած այդպիսի դեպք պետք է անպայման բացահայտվի և համապատասխան պատիժ կրեն այն  մարդիկ, ովքեր  մեղավոր են դրա համար: Այստեղ որևէ քաղաքական ենթատեքստ չկա, և այդ բողոքողների մեծամասնությունը այդ մոտեցումն է կիսում, որ եղել է դեպք և իրավական դաշտում պետք է համապատասխան աշխատանքները տարվեն: Սա միանշանակ է»,- ասաց  Բաբայանը:

Նրա խոսքով` խնդրի հանգուցալուծումը կարևոր է իրավական, քաղաքական և բարոյական  տեսանկյուններից: «Իրավականը տեսանկյունից անպայման պետք է տրվի  համապատասխան գնահատական, և այսպիսի արարքները չեն կարող անպատիժ մնալ: Բնական է, որ պետք է տարվի համապարփակ հետաքննություն և բոլոր մեղավորները՝ անկախ զբաղեցրած պաշտոններից, սոցիալական կարգավիճակից, անպայման  պատասխանատվություն են կրելու: Բոլորը հավասար են օրենքի առջև, սա իրավական կարևորագույն հրամայականն է: Քաղաքական տեսանկյունից` մենք ժողովրդավարական, իրավական պետություն ենք, և իշխանությունները պարտավոր են քաղաքական կամք ցուցաբերել ու իրավական պետության բոլոր հատկանիշները պահպանել անվերապահորեն:

Բարոյական տեսանկյունից շատ կարևոր է, որպեսզի այսպիսի երևույթներ ընդհանրապես տեղի չունենան: Այսինքն` ոչ միայն լինի անխուսափելի պատիժ, այլ  նաև համապատասխան բարոյահոգեբանական  մթնոլորտ տիրի հասարակությունում, որպեսզի այսպիսի միջադեպերը առհասարակ բացառվեն: Սա բոլորի պարտքն է և առաջին հերթին՝ իշխանությունների, ինչպես նաև հասարակության ցանկացած անդամի: Սա, իրոք, կարևորագույն առաջադրանք է և մարտահրավեր իրավական, քաղաքական և բարոյական հարթություններում, որի ուղղությամբ և իշխանությունը, և հասարակությունը անելու են հնարավորը»,- շեշտեց Բաբայանը:

Հարցին` արդյոք Ստեփանակերտում բողոքի ակցիաները շարունակվում են, Բաբայանը, պատասխանեց, որ որոշ մարդիկ շարունակում են իրենց բողոքի ակցիան: «Սա ժողովրդավարական երկրի մի գործընթաց է: Մեզ մոտ  ազատ է այդ ամենը, պարզապես հորդորը մեկն է, որպեսզի ամեն ինչ տեղի ունենա օրենքի սահմաններում և չշահարկվի ու չքաղաքականացվի»,- ասաց Բաբայանը և հավելեց, որ առ այսօր կայունությանը և  խաղաղությունը որևէ ձևով այս ակցիան չի սպառնում:

Հարցին` կա արդյոք Հայաստանի կողմից միջամտության անհրաժեշտություն Արցախում տեղի ունեցող զարգացումներին, Բաբայանը նշեց, որ ընդհանրապես չկա:

«Մենք հասկանում ենք, որ երբ Հայաստանում տեղի են ունենում ներքաղաքական զարգացումներ, հետաքրքրություն են առաջացնում Արցախում և հակառակը, բայց որևէ միջամտության կարիք չկա, որովհետև սա ի վերջո մի գործընթաց է և խնդիր, որը մենք ի վիճակի ենք լուծելու և այստեղ թշնամի-բարեկամ չկա: Այստեղ մեր ժողովուրդն է և մեր քաղաքացիներն են: Կան արդար պահանջներ և այդ պահանջները բավարարվելու են»,-եզրափակեց Բաբյանը:

Ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս հունիսի 1-ին ժամը 19:25-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 19:15-ի սահմաններում նշված վայրում վիճաբանություն է առաջացել մի կողմից նույն քաղաքի բնակիչներ՝ 1981թ. ծնված Դ. Հ-ի, 1983թ. ծնված Ա.Ա-ի, իսկ մյուս կողմից 1985թ. ծնված Մ.Մ-ի (ԱԱԾ ծառայող) միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: ԱՀ ոստիկանության ՔՀՎ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով, վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն բերման է ենթարկվել 15 քաղաքացի: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին ուղարկելու համար: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին ընդունել է Ստեփանակերտում ընթացող բողոքի ակցիայի մի խումբ ներկայացուցիչների։ Քննարկվել են նախօրեին մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպին վերաբերող մի շարք հարցեր։ Երկրի ղեկավարը ներկաներին հավաստիացրել է, որ իրականացվելու է մանրակրկիտ ու անաչառ հետաքննություն, եւ մեղավորները պատասխանատվություն են կրելու օրենքով սահմանված կարգով։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ստեղծվել է հանրային հնչեղություն ստացած հարցերի ուսումնասիրման քննիչ հանձնաժողով։

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12

Ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը ուղևորվում է ԱՄՆ

23.10.2026 14:39

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11