Որևէ մեկին, առավել ևս, Նիկոլ Փաշինյանին, չի հաջողվի վերահսկել մեդիան. Սաթիկ Սեյրանյան (Տեսանյութ)

05.02.2019 17:11
1371

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, 168.am կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը համաձայն չէ այն պնդման հետ, թե Հայաստանում մամուլն ազատ է, քան երբևէ։

«Այդ խոսքերի հեղինակը ՀՀ վարչապետ, մեր նախկին գործընկեր Նիկոլ Փաշինյանն է: Ես հակառակ տեսակետը կրողն եմ ու դրանք հիմնավորված են փաստերով», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Սաթիկ Սեյրանյանը։

Ժուռնալիստների միության նախագահն ընդգծում է՝ որևէ մեկին, առավել ևս, Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի վերահսկել մեդիան։

Սաթիկ Սեյրանյանը նշում է ՝ մեդիաներն արհամարված են։

«Սոցիալական ցանցերը եղան առաջին տեղում՝ որպես միջոց ու հիմա իրենք են դժգոհում, որ սոցիալական ցանցերում գրառումները տեղ են գտնում կայքերում, պետք չէ զարմանալ, որովհետև դուք ինքներդ ասացիք՝ առաջին տեղում սոցիալական ցանցերն են՝ ուզում ենք «լայվ» ենք մտնում, ուզում  ենք «լայվը» անջատում ենք, ուզում ենք ստատուս ենք գրում, հարցի ենք պատասխանում. մեդիաները ընդունեցին ձեր խաղի կանոնները», - նշում  է Սաթիկ Սեյրանյանը։

Ժուռնալիստների միության նախագահը պնդում է՝ փետրվարի 2-ին Ազգային ժողովում տեղի ունեցածը, երբ թույլ չէին տվել լուսաբանել «Իմ քայլը» խմբակցության նիստն ու լրագրողները ԱԺ-ի անցակետում ժամերով ստիպված էին եղել սպասել, դա ոչ միայն մամուլի, այլ, ընդհանրապես, հասարակության դեմ էր։

«Նախ՝ ի՞նչ է նշանակում Ազգային ժողովը դարձնել կուսակցական գրասենյակ, ի՞նչ է նշանակում փակ է. գնացեք ձեր կուսակցությունում խոսեք, ի՞նչ է նշանակում շաբաթ օր է, առավել ևս, շաբաթ օրը դուք ի՞նչ գործ ունեք այնտեղ։ Այո, ես սա համարում եմ լրագրողների խոսքի ազատության ոտնահարում», - ասաց Սաթիկ Սեյրանյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34