Որևէ մեկը թող չասի, որ լավություն է արել ինձ ՀՀ վարչապետ ընտրելով. Նիկոլ Փաշինյան

07.06.2018 21:51
1435

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն խոսակցությունների, թե կառավարության ծրագիրը պետք է լիներ «Ելք»-ի, Ծառուկյան դաշինքի և ՀՅԴ-ի նախընտրական ծրագրերի հիման վրա: «Մենք կրկին քաղաքական իրավիճակը պետք է ճիշտ գնահատենք: Այո, ես «Ելք» դաշինքի անդամ եմ, բայց ես ՀՀ վարչապետ ընտրվել եմ ոչ որպես «Ելք» դաշինքի թեկնածու և ոչ էլ որպես այլ խմբակցության թեկնածու: Ես վարչապետ ընտրվել եմ որպես ՀՀ ժողովրդի թեկնածու: Եվ հիմնական քաղաքական գործոնը, որ պահելու է կառավարությունը՝ ժողովրդի վստահությունն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման եզրափակիչ ելույթում:

Վարչապետն ընդգծեց, որ շատ լավ գիտի՝ այն պահին, երբ իրենք չունենան ժողովրդի վստահությունը՝ հինգ րոպե էլ չի տևի իրենց  մնալը կառավարությունում: «Այն պահին, երբ ես անձամբ զգամ, որ չունեմ ժողովրդի վստահությունը՝ հինգ րոպե ավել չեմ մնա վարչապետի պաշտոնում: Մենք բոլորս հասկանում ենք, որ Ազգային ժողովն ինձ վարչապետ ընտրել է ի հեճուկս սեփական ցանկությունների, որևէ մեկը թող չասի, որ լավություն է արել ինձ կամ որևէ մեկին Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրելով: Եվ որևէ մեկը թող չմտածի, որ ինձ կամ կառավարությանը լավություն է անելու կառավարության ծրագրին կողմ քվեարկելով: Մենք որևէ մեկի լավության կարիքն Ազգային ժողովում չունենք: Ուզում եք կողմ քվեարկեք, ուզում եք դեմ քվեարկեք»,- ընդգծեց Փաշինյանը՝ ավելացնելով, որ իրենք ունեն ժողովրդի վստահությունը, որը պետք է դառնա կոնկրետ քաղաքական արդյունք անկախ նրանից՝ ԱԺ-ում որևէ մեկն ուզում է, թե ոչ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40