Որքան գումար կկարողանան ծախսել ՀՀ քաղաքացիները մյուս տարի

04.10.2018 16:54
1186

2019 թվականին Հայաստանում բիզնեսի ու բնակչության ծախսերը, նախնական գնահատականով, կարող են աճել։ Այս մասին նշվում է Հայաստանի պետական բյուջեի նախագծում, որին կառավարությունը հավանություն է տվել սեպտեմբերի 27-ին։ Բայց հարկային բարեփոխումները կարող են ամեն ինչ փոխել։

2018 թվականի առաջին կիսամյակում մասնավոր սպառումն աճել է 4,4%-ով։ Պետական սեկտորում սպառումը կրճատվել է 9,1%-ով` զսպող բյուջետային քաղաքականության պատճառով։

Հաջորդ տարի սպառման 4,5% աճ է նախատեսվում։ Ընդ որում` աճն ակնկալվում է ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորում։

Այնուամենայնիվ, դեռ հայտնի չէ` արդյո՞ք կկարողանանք 2019 թվականին մեզ ավելի շատ բան թույլ տալ, քան հիմա։

«Այդ կանխատեսումների մեջ ներառված չեն հարկային օրենսդրության փոփոխությունները։ Քանի որ քննարկումները կառավարությունում դեռ չեն ավարտվել», —մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Կառավարությունն ուզում է ավելացնել հարկումը ապրանքների ու ծառայությունների սպառումից ու պակասեցնել ներդրումներից ու աշխատավարձերից։ Այսինքն` ավելի քիչ հարկեր վերցնել եկամուտից, ավելի շատ`ծախսերից։

«Բայց ինչպես կփոխվեն հարկերը, մենք դեռ չենք որոշել։ Իսկ դա նշանակում է, որ անհասկանալի է նաև այն` ինչպես կփոխվի սպառման դինամիկան». — ավելացրեց նախարարը։

Հիշեցնենք` պետական բյուջեի նախագծի քննարկումները պետք է անցկացվեն խորհրդարանում հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Նշենք, որ նախագիծը նվազագույն աշխատավարձի բարձրացում չի նախատեսում։

hayinfo.info

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08