Սիրո քնարերգու լինելուց բացի, Տերյանը եղել է նաև քաղաքական գործիչ. Կոմիտասի պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցին մեծանուն բանաստեղծի հիշատակին

09.02.2019 16:04
1111

Հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան օրվա կապակցությամբ Կոմիտասի պանթեոնում «Տերյանի հետ» ավանդական միջոցառմանը մասնակցեցին և գրողի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին հասարակական, քաղաքական գործիչներ։

«Տերյան ընթերցելիս  բոլորին թվում է, թե նա թախծի, աշնան բանաստեղծ է: Սակայն սիրո քնարերգու լինելուց բացի,  Տերյանը եղել է նաև քաղաքական գործիչ: Եվ այդ էջերը դեռ լրիվ ուսումնասիրված չեն: Եվ իր վերջին շրջանի ստեղծագործություններում, փակ էջերում նամակներում տեսնում ենք, որ Տերյանը նաև մի ուրիշ շերտ ուներ՝ որպես քաղաքական գործիչ: Նա հայրենասիրություն բառի գինը գիտեր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Համազգային հայ կրթական և մշակութային միության կենտրոնական վարչության անդամ Սպարտակ Ղարաբաղցյանը:

Տերյանի ծոռը՝ Գևորգ Էմին-Տերյանը ևս նշեց՝ գրողի վերաբերյալ կան փաստեր, որոնց մասին նույնիսկ մինչ հիմա չգիտենք: «Օրինակ, մենք ոչինչ չգիտենք Տերյանի գործունության մասին Բրեստ-Լիտովսկում: Այնինչ կա հուշագրական ժառանգություն, օրինակ,  դաշնակցական հեղինակների հուշեր կան, որ մինչ Բրեստ-Լիտովսկ գնալը Տերյանը Պետերբուրգում խորհրդակցություն է ունեցել Դաշնակցության ղեկավարի և մի քանի հայ գեներալների, տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող հայերի հետ»-նշեց նա:

 Գևորգ Էմին-Տերյանը նաև նշեց, որ Տերյանը Պետերբուրգում մասնակցել է հայկական խորհրդակցություններին և պատվիրակ է  եղել: Սակայն ոչինչ հայտնի չէ, թե ինչ ելույթներ է ունեցել: Էմին-Տերյանը տարվա երկրորդ կեսին մտադիր է թողարկել Տերյանի կայքը: Դրանում կլինի ողջ աղբյուրագիտական ժառանգությունը՝ բոլոր հոդվածները, գրքերը Տերյանի մասին: «Հիմա նրա մասին եղած կայքերն արված են անհաջող մի գրքից, նկարներ կան, որտեղ Տերյանը չի պատկերված, սակայն գրված է, որ Տերյանն է»,-նշեց նա:

Միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը։

Վահան Տերյանը  (Տեր-Գրիգորյան)  ծնվել է 1885 թվականին Գանձայում: Սովորել է Գանձայի ծխական, Ախալքալաքի քաղաքային դպրոցներում, այնուհետև՝  Մոսկվայի Լազարյան ճեմարանում: 1908-ին Թիֆլիսում լույս է տեսել Տերյանի առաջին՝ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն: 1913–17-ին Տերյանը սովորել է Պետրոգրադի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում, հայագետ Նիկողայոս Մառի ղեկավարությամբ ուսումնասիրել է հայագիտական  առարկաներ, մասնակցել Վալերի Բրյուսովի կազմած «Հայաստանի պոեզիան...» անթոլոգիայի և Մաքսիմ Գորկու խմբագրած «Հայ գրականության ժողովածուի» պատրաստմանը:  1918-ին մասնակցել է Բրեստ-Լիտովսկի հաշտության բանակցություններին`  որպես համառուսաստանյան ազգությունների ժողկոմխորհի` հայկական գործերի գծով խորհրդական: 1919-ի աշնանն արտգործժողկոմատի հանձնարարությամբ Տերյանը մեկնել է Միջին Ասիա, սակայն 1920 թ. հունվարի 7-ին թոքախտով հիվանդ բանաստեղծը ճանապարհին՝ Օրենբուրգ քաղաքում, վախճանվել է:

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22