Մարության Վրեժ՝ Սարիբեկ

23.12.2021 15:15
1559

Մարության Վրեժ Արտավազդի. ծնվել է 1970 թ. օգոստոսի 9-ին Տեղ գյուղում: Հիմնական կրթությունը ստացել է Տեղ գյուղի միջնակարգ դպրոցում: Զորակոչվել է խորհրդային բանակ: Վրեժի պարտադիր զինվորական ծառայությունը պիտի անցներ Կամչատկայի ռազմածովային ուժերում, մեկ ու կես տարվա ծառայող Վրեժը տեղեկացել էր Բաքվի ու Սումգայիթի ջարդերի, Արցախում ու Երեւանում թափ առնող շարժման մասին, վերադարձել Հայաստան ու կամավորագրվել: Մելիքսեթ Պողոսյանի ձեւավորած կամավորական ջոկատը լայնամասշտաբ ռազմական գործողությունների սկսվելուց առաջ էլ զբաղվում էր սահմանամերձ հատվածներում հերթապահելով, Վրեժն էլ ջոկատի կազմում հերթապահում էր, որ թուրքաբնակ գյուղերից ավազակային հարձակումներ չլինեին: Շարժումը վերաճում էր ռազմական դիմակայության. Վրեժը զինակից ընկերների հետ մասնակցում է հայրենի գյուղի, ապա՝ Արցախի պաշտպանական մարտերին:

Վրեժին մարտական ընկերները Սարիբեկ անուն-մականունն էին տվել, ու Վրեժին քչերն են իր անձնագրային անունով ճանաչում, նույնիսկ մանկության ընկերները նրան Սարիբեկ էին կոչում:

Ամուսնացած էր՝ ունի չորս զավակ:

Խաղաղության տարիներին Սարիբեկը զբաղվել է գյուղատնտեսությամբ, միայն վերջին տարիներին էր աշխատանքի անցել՝ վարում էր համայնքին պատկանող բեռնատարը:

2016 թ. ապրիլին Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց. Սարիբեկը ապրիլի երեքին մեկնեց Ջրական ու այնտեղից վերադարձավ միայն մայիսի 9-ին, երբ համոզված էր, որ թշնամին հայոց բազկի ուժից ազդված հետ է քաշվել: Սարիբեկը մեր զինվորով ոգեւորված էր վերադարձել՝ «Առյուծներ են, ես իրանց ցավը տանեմ, ամեն մեկը հազար տղամարդ արժե»:

Սարիբեկը գիտեր, որ թուրքին վստահել չի կարելի, երբ հարցնում էին, թե ինչքան պիտի այսպես մնա, առանց երկար մտածելու պատասխանում էր. «Պիտի ամեն օր պատրաստ լինենք, թուրքին հավատալը մեռնելու պես բան է: Հենց հասկացան, որ բավարար ուժ ունեն կամ հենց մի քիչ մենք թուլանանք, կհարձակվեն: Պատերազմ լինելու է, երբ՝ չգիտեմ...»:

2020 թ. սեպտեմբերի 27-ի առավոտյան լուրը լսելուն պես իր բեռնատարով օգնության էր շտապել: Գիտեր, թե առաջնագիծ զենք ու սնունդ հասցնելն ինչքան կարեւոր է: Կամավորագրվելու պահից սկսած բեռնատարը չէր կանգնեցրել:

Կինը՝ Անգին Ավետիսյանը, ամուսնու մասին խոսքը գովեստով սկսել չի ուզում. «Ախր, եթե պատմեմ, թե ինչպիսի մարդ էր, պիտի ասեք՝ ամուսինն է՝ գովում է: Նա վախ չուներ, ոչ մեկս չէինք պատկերացնի, որ կզոհվի, այնքնան ինքնավստահ էր, այնքան հանգիստ: Հոկտեմբերի 3-ին թե 4-ին էր, մի քանի ժամով տուն եկավ, ասացի՝ էլ մի գնա հերիք է, պատկերացնում եք՝ լաց եղավ, ասաց՝ փոքր են երեխեքը, մենակ են, մեղք են, իրանց կողքին պիտի լինեմ: Ասաց ու գնաց: Օրը երկու-երեք անգամ հասցնում էր գալ Գորիս զենք տանելու: Մինչեւ հոկտեմբերի 11-ը հասցրել էր 28 անգամ բեռ տեղափոխել առաջնագիծ, հոկտեմբերի 11-ին 29-րդ անգամ էր զենք տեղափոխում, այդ անիծյալ օրվանից հետո նրանից տեղեկություն չունեինք: Մարդիկ ասում էին՝ վիրավորվել է, մի մասն ասում էր՝ գերի է ընկել: ԴՆԹ հետազոտության համար նմուշ հանձնեցինք ու փետրվարի 11-ին մեզ տեղեկացրին, որ տվյալները համընկել են: Սարիբեկի մարմինը գտանք Մեծամորի դիահերձարանում՝ չորս ամիս անց էլ ճանաչելի էր: Բեկորը ճակատի աջ մասն էր վնասել:

Մեր ցավը մերն է, բայց մեր հպարտությունն էլ է մերը, ամուսինս անխոս հերոս է ու ես հպարտ եմ, որ նրա հետ կյանքի ճանապարհ եմ անցել, որ նրա զավակների մայրն եմ...»:

Սարիբեկի՝ Վրեժ Մարությանի աճյունը հողին է հանձնվել Տեղի գերեզմանատանը՝ 2021 թ. փետրվարի 14-ին:

Տիգրանուհի Բադալյան

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08