Օրը համեմված էր շնորհավորանքներով ու մաղթանքներով

10.05.2018 17:22
1333

Մարզկենտրոնի Գարեգին Նժդեհի հրապարակում մայիսի 9-ին զինվորական փողային նվագախումբի հնչեցրած քայլերգերը տոնական տրամադրություն էին հաղորդում մայիսյան եռատոնին՝ Մեծ հայրենականում գերմանական ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 73-րդ տարեդարձին, բերդաքաղաք Շուշիի գրավման եւ Արցախի պաշտպանական բանակի հիմնադրման 26-րդ ամյակներին: Հանդիսության մասնակիցները տոնախմբության էին ներկայացել Մեծ հայրենականի մասնակից իրենց հարազատների լուսանկարներով: Դպրոցականների ձեռքերին Արցախյան գոյամարտում ընկած ազատամարտիկների լուսանկարներն էին: Մասնավորապես, Կապանի № 5 հիմնական դպրոցի աշակերտները հրապարակում էին իրենց կրթօջախի՝ Արցախյան գոյամարտում զոհված շրջանավարտների լուսանկարներով: 

Ոստիկանության Կապանի բաժնի հերթապահ մասի ավագ տեսուչ Դավիթ Գրիգորյանի ձեռքին պապի՝ Երվանդ Գրիգորյանի լուսանկարն էր՝ Վերին Խոտանան գյուղից: 1941-ին մեկնել է գործող բանակ, կռվել Նովոռոսիյսկում, Կերչում՝ որտեղ 1943-ին վիրավորվել է. անդամահատել են ոտքը: Արժանացել է մի շարք մեդալների: Վախճանվել 2015-ին: Դավիթը պատմում է նաեւ, որ 2016-ի մայիսի 9-ին ինքը պապի նկարով Սանկտ-Պետերբուրգում՝ Նեւայի պողոտայում մասնակցել է անմահների գնդի երթին: 

Մինչեւ Բաղաբուրջի հուշահամալիր բարձրանալը հանդիսության մասնակիցները, Մեծ հայրենական պատերազմի` տակավին ողջ մնացած սակավաթիվ մասնակիցները ծաղիկներ դրեցին Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի հուշարձանին: Երկրորդ աշխարհամարտի վետերաններից, ով այդ օրը եկել էր հարգելու մարտի դաշտում ընկած իր զինակիցների հիշատակը, Աշոտ Դավթյանն էր: Գործող բանակ է զորակոչվել 1942-ին: Կռվել է Թամանյան դիվիզիայի շարքերում, Հյուսիսային Կովկասի նախալեռներից հասել է մինչեւ Բեռլին, պարգեւատրվել՝ «Կարմիր աստղի», Փառքի երկրորդ աստիճանի շքանշաններով, «Արիության համար», «Կովկասի պաշտպանության համար» եւ այլ մեդալներով: Հունան Ավետիսյանի հետ մի գնդում է եղել: 

Տոնախմբությունը շարունակվեց Բաղաբուրջի հուշահամալիրում, Մեծ հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ հարգանքի տուրք մատուցվեց ընկածների հիշատակին: Հանդիսության մասնակիցներ եղան նաեւ Արցախյան գոյամարտում ընկած ազատամարտիկների հուշահամալիրում՝ ծաղիկներ դնելով նրանց շիրիմներին: Օրվա խորհրդին նվիրված ոգեկոչման միջոցառումներ տեղի ունեցան Գորիսում, Սիսիանում, Մեղրիում, Քաջարանում եւ մարզի գյուղական բնակավայրերում: Օրը համեմված էր հաղթանակի տոնին նվիրված շնորհավորանքներով եւ խաղաղության մաղթանքներով: 

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34