Ոստիկանապետն ուսումնական տարվա մեկնարկի հետ կապված կարևորել է անվտանգ երթևեկության միամսյակի իրականացումը

25.08.2018 19:55
1139

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունում օգոստոսի 25-ին տեղի  է ունեցել խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, խորհրդակցությանը մասնակցում էին ոստիկանության ղեկավար կազմը, կենտրոնական վարչակազմի և մարզային վարչությունների ստորաբաժանումների ու ծառայությունների ղեկավարներ:

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը անդրադառնալով համակարգի առաջիկա խնդիրներին` հատկապես կարևորել է անվտանգ երթևեկության միամսյակի կազմակերպումն ու իրականացումը` կապված ուսումնական տարվա մեկնարկի հետ: 

Ոստիկանության պետն ընդգծել է, որ «Զգուշացե´ք. երեխաներ են» ավանդական միջոցառմանը պետք է նախորդեն ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների այցելությունները դպրոցական հաստատություններ, գրպանահատության ու գողության դեպքերը բացառելու նպատակով պետք է ուժեղացված ծառայության կազմակերպել տոնավաճառներում ու առևտրի կենտրոններում, որտեղ այս օրերին աշխուժանում է ուսումնական պարագաների առևտուրը, իսկ սեպտեմբերի 1-ից մայրաքաղաքում և մարզերում պարտադիր է վերակարգերի առկայությունը դպրոցամերձ տարածքներում, հատկապես առավոտյան ժամերին և դասերի ավարտին: 

Կարգադրվել է դպրոցների շրջակայքում թարմացնել գծանշումները, ապահովել լուսակիրների տեսանելիությունն ու ճանապարհային նշանների առկայությունը:

Վալերիյ Օսիպյանը ճանապարհային ոստիկանության ղեկավարությանը հանձնարարել է անել ամեն ինչ ոչ միայն դպրոցականների անվտանգությունն ապահովելու, այլև հատկապես առաջին դասարանցիների սեպտեմբերի 1-ը տոնական դարձնելու համար:

Հանձնարարականներ տրվել են դեռահասների հետ տարվող աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Խոսքը հատկապես ավագ դպրոցների սովորողների մասին է, որոնց հետ հանդիպում-զրույցները էական նշանակություն ունեն հանցավոր դրսևորուները նվազեցնելու և օրինահարգ քաղաքացի դաստիարակելու գործում:

Ոստիկանության պետը անդրադարձավ նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջակայքում արտաքին ծառայության կազմակերպման խնդիրներին` նշելով դրա կարևորությունը հասարակական կարգի պահպանման և երիտասարդների կողմից հակահասարակական արարքների բացառման առումով:
Խոսելով ծառայողական և կատարողական կարգապահության հետագա ամրապնդման անհրաժեշտության մասին` Վալերիյ Օսիպյանը ղեկավարներից պահանջել է օպտիմալացնել ենթակաների աշխատանքը, ուժեղացնել վերահսկողությունը` մասնավորապես համայնքային ոստիկանության և արտաքին ծառայությունների ոլորտում, անհանդուրժող լինել կարգապահական ցանկացած խախտման հանդեպ` սկսած աշխատաժամանակի ոչ ռացիոնալ օգտագործումից մինչև ոստիկանության ծառայողի պահվածքն ու համազգեստի վիճակը:
Վերլուծելով օպերատիվ ծառայությունների գործունեությունը` ոստիկանության պետը կրկին ընդգծել է կանխարգելիչ և բացահայտման աշխատանքների արդյունավետության հետագա բարձրացման անհրաժեշտությունը` խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը բևեռելով հատկապես նախորդ տարիներին կատարված հանցագործությունները բացահայտելու կարևորության վրա:

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը անդրադարձավ նաև ոստիկանության զորքերի ստորաբաժանման` մարտական հերթապահության անցնելու իրողությանը, որը կարևորել է ինչպես երկրի սահմանների պաշտպանության, այնպես էլ ոստիկանության հանդեպ քաղաքացիների վստահության բարձրացման և ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման համատեքստում:

Վալերիյ Օսիպյանը պահանջել է ամենօրյա աշխատանք տանել առաջիկա համապետական միջոցառումներին լիարժեք պատրաստվելու համար: 

Ոստիկանության պետն ընդգծել է հատկապես Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի և Երևանի 2800-ամյա հոբելյանի օրերին ոստիկանության ստորաբաժանումների պրոֆեսիոնալ ու պատասխանատու աշխատանքի անհրաժեշտությունը, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համատեքստում կրկին հիշեցրել է ոստիկանության առաջնահերթությունները` ունենալ առավելագույնս ճշգրտված ընտրացուցակներ, բացառել ընտրակաշառքի ցանկացած դրսևորում, պահպանել հասարակական կարգն ու քաղաքացիների իրավահավասարությունը:

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը դրական գնահատել է համակարգի 100-օրյա աշխատանքի արդյունքներն ու շնորհակալություն հայտնեց կատարված ծառայության համար:

Խորհրդակցության ավարտին մասնակիցներին տրվել են կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22