Միջոցառումներ տուն-թանգարանում՝ նվիրված Ակսել Բակունցի մահվան 85–րդ տարելիցին

09.07.2022 14:52
2707

Լրացավ Ակսել Բակունցի մահվան 85-րդ տարելիցը: Հուլիսի 8: Օր, որ պատմության մեջ սև ժապավենով արձանագրեց Բակունցի գնդակահարության դառնաղի փաստը՝ հավերժորեն մխեցնելով սերունդների սրտերը և ստիպելով գլուխ խոնարհել ամենալուսավոր, ամենապայծառ գրողի եղերական տառապանքի ու հիշատակի առջև…

Տարելիցի կապակցությամբ գրողի տուն-թանգարանում տեղի ունեցան միջոցառումներ: «Միրհավ» գրական ակումբի ուրույն մատուցմամբ ներկաները ունկնդիր եղան «Ցավդ ինչպե՞ս պատմեմ» խորագրով գրական կոմպոզիցիային: Թերթ առ թերթ, իբրև հիշողության պատրանքներ, բացվեցին Բակունցի կյանքի դրամատիկ էջերը, վերջին գիշերվա հոգեբանական ապրումները: Հնչեցին Համո Սահյանի, Քաջիկ Դորունցի, Ալբերտ Իսաջանյանի բանաստեղծությունները, ինչպես նաև Չարենցի անզուգական քերթվածները՝ գրված 1935-1937 թվականների ընթացքում, երբ նա և ստալինյան մղձավանջով անցնող գրչակից ընկերներն ապրում էին իրենց կյանքի «արյունալիճ կեսօրվա» վերջին պահերը:

 Այնուհետև թեմատիկ բանախոսություններով հանդես եկան ԳՊՀ–ի դասախոս, պատմաբան Գայանե Շաբունցը և թանգարանի գիտաշխատող, գրականագետ Թեհմինա Մարությանը: Վերջին շրջանում ուսումնասիրողները շատ են խոսում այն մասին, որ պետք է վերաարժևորել այն, ինչ տեղի ունեցավ 1937-ին: Ստալինյան բռնությունների տարիներին կատարվեց այն, ինչ Ցեղասպանության տարիներին: Մտավորակության ջարդով փորձեցին գլխատել ժողովրդին, բացառել այդ ժողովրդի ներսում տրոփող յուրաքնչյուր ազատագրական, պայծառ, գեղեցիկ երակ, որը հետագայում այլ խնդիրների չի հանգեցնի: «Նացիոնալիզմը և 1930–ական թվականների քաղաքական բռնությունները Հայաստանում» թեմայի շրջանակում Գայանե Շաբունցը պատմագիտական նոր հայացքով ու փաստական հիմքերով անդրադարձավ Խորհրդային Հայաստանում ստալինյան շրջանում տեղի ունեցած քաղաքական բռնաճնշումների բազմաբնույթ հարցերից մի քանիսին, իսկ Թեհմինա Մարությանը խոսեց Եղիշե Չարենցի և Ակսել Բակունցի գրական ու մարդկային մեծ բարեկամության մասին, որը իրավամբ ժամանակի բարդ ու կենտրոնական հանգույցներից մեկն է: Հենց այդ հանգույցների համատեքստում էլ նա ներկայացրեց ու վերաարժևորեց երկու մեծերի ուշագրավ ընկերությունը՝ համեմելով այն հուշագիրների վկայություններով: Նրանք իրենց նահատակելով փրկեցին գլխավորը, որ իրենց ստեղծագործությունն է։ Բակունցի հանդիպումը Չարենցի հետ ճակատագրական էր ոչ միայն երկուսի համար, այլև հայ գրականության պատմության: 1930-ական թվականների վերքերում ցավ կա դեռ, արյուն կա տաք, դեռ մխալու են սերունդների սրտերը, և ցավի հետ օրեցօր զորանալու է Բակունցի ու նրա գրական ընկերների երգի ձայնը…

Ներկայացված նյութերի շուրջ հետաքրքիր դիտարկումներ արեցին «Սյունյաց երկիր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը, գրողի տոհմի շառավիղներից Արմիկ Բակունցը, բանաստեղծ Լևոն Սահակյանը, ուսուցիչները:

 Օրվա առթիվ նախատեսված էր նաև կտավի նվիրաբերում թանգարանին: Գեղանկարիչ Ժիրայր Մարտիրոսյանը, ով նաև Բակունցի կերպարների հայտնի ծառաքանդակների հեղինակն է, տուն–թանգարանին նվիրաբերեց Ակսել Բակունցին և նրա Մթնաձորյան հեքիաթը պատկերող իր ամենահայտնի կտավներից մեկը՝ նշելով, որ այն վրձնել է 2009–ին, որը մեծ արձագանք է ստացել, շատ վայրերում է ցուցադրվել, այդ թվում՝ բազմիցս հենց թանգարանում, բայց կտավի հանգրվանը, ի վերջո, տուն–թանգարանն է՝ սերունդներին ի պահ:

Ինչ իրեն էր վիճակված, Ակսել Բակունցն արեց: Մեր սրբազան պարտքն է՝ բարձր պահել Բակունցի անունն ու հիշատակը, քանզի իր գործի հանդեպ շարունակական բերկրանքը, իբրև ընծա, նա տվել է գալիք սերունդներին:

Ակսել Բակունցի տուն-թանգարան/Aksel Bakunts House-Museum

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40