Կապանում կյանքի ուղեգիր ստացավ «Նորապսակների այգի» հոյակերտ կառույցը

11.09.2020 16:48
8476

Կապանում հայտնի 75-ի` (75 բնակարանոց) շենքի առջեւի տարածքում վերջին մեկ տարում շինարարական աշխատանքներ էին կատարվում, որ իրականացնում էր Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերությունը: 
Մոսկվայաբնակ կապանցի, «Դավիթ Բեկ» տարածաշրջանային հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Մելքումյանի հովանու ներքո պուրակը վերածվեց ժամանցի մի գոտու, որ «Նորապսակների այգի» է կոչվում: Դեկորատիվ ծառերն ու թփերը, արդիաոճ ձեւավորումը, վերատեղադրված «Արցախուհին» քանդակը, հավատարմության խորհրդանիշ ամուսնության մատանիները նոր տեսք են հաղորդել տեղանքին:
Այսօր` սեպտեմբերի 11-ին, նորապսակների այգու հանդիսավոր բացման արարողությունն էր: Թեեւ համավարակը որոշ սահմանափակումներ էր պարտադրել արարողությանը, այնուամենայնիվ, մթնոլորտն անմիջական էր ու ջերմ, տոնական ու ոգեւորող:
 Մինչ արարողությունը սկսվելը շոշափեցինք  կապանցիների  եւ քաղաքի հյուրերի տրամադրությունը, լսեցինք նրանց խոսքը: 
Դավիթ Թովմասյան («Չաարատ Կապան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն). «Չափազանց կարեւոր եւ գեղեցիկ իրադարձության ականատեսը եւ մասնակիցն ենք: «Չաարատ-Կապան»-ի քաղաքականությունն այն է, որ համայնքը պիտի զարգանա, իր բնակիչների համար դառնա ավելի գրավիչ, իսկ մեր ազգի ապագան ապահովելու համար, ամուր, ավանդապաշտ ընտանիքներ պիտի ստեղծվեն, որի ծոցից հայեցի, ճիշտ դաստիարակված երեխաներ լույս աշխարհ գան»:
Կարեն Գիլոյան (մարզական մեկնաբան). «Յուրաքանչյուր գեղեցիկը մարդու մեջ կրթում, դաստիարակում է ինչ-որ հատկանիշ: Հարաբերվելով գեղեցիկին` մարդ ակամայից բարիանում է, ներքուստ ավելի բարեպաշտ դառնում, ավելի նրբանկատ՝ գեղեցիկի հանդեպ, ուստի եւ սա շատ կարեւոր նախաձեռնություն է, եւ համոզված եմ՝ սիրված վայր կդառնա սիրահարների, նորապսակների համար: Շնորհավորում եմ կապանցիներին այս գեղեցիկ այգին ունենալու համար»:
Սոֆյա Հարությունյան (մանկավարժ). «Բոլորիդ աչքի առաջ մեր սիրելի քաղաքն օրեցօր գեղեցկանում է։ Ահավասիկ այս գողտրիկ անկյունը, որ նախեւառաջ նորապսակների համար է նախատեսված։ Շատ-շատ ուզում եմ երախտագիտությունս հայտնել նախաձեռնության հեղինակին եւ հովանավորին, ճակատենցի Գագիկին, նրա բարի կամեցողության շնորհիվ այս պուրակը նոր տեսք ու բովանդակություն ստացավ: Նախկինում երիտասարդներն իրենց ամուսնության օրը գնում էին Գարեգին Նժդեհի համալիր, լուսանկարվում քաղաքապետարանի առջեւի պուրակում եւ քաղաքային շատրվանի տարածքում: Ամուսնության արարողությունների ժամանակ հարսանեկան շարասյունն այստեղ պտույտներ էր գործում եւ շարունակում իր ճանապարհը: Մեր քաղաքին անհրաժեշտ էր նման խորհրդանիշ-այգի։ Ուրախ եմ, որ ականատեսն ենք այս հրաշք այգու բացմանը: Ըստ ամենայնի՝ նորապսակներն այստեղից կսկսեն իրենց կյանքի ուղին»:
Այգու բացման առիթով խոսք ասաց Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը, ով այգին համարեց մեր քաղաքի համար լավագույն նվերներից մեկը: «Ապագային վստահորեն նայող ցանկացած ընտանիք յուրաքանչյուր պետության զարգացման երաշխավորն է, իսկ այս այգին վերաբերմունք է ամեն մի նոր ստեղծվող ընտանիքի հանդեպ: Բարերար Գագիկ Մելքումյանի հանդեպ երախտագիտությունն էլ կլինի այն, որ յուրաքանչյուր անգամ  Կապան այցելելիս այգին կտեսնի խնամված, բարեկարգ եւ իր նպատակին ծառայող»: 
Համայնքի ղեկավարը համոզմունք հայտնեց, որ նման նախաձեռնությունները շարունակական կլինեն:
«Նորապսակների այգու» բացման արարողությանը ելույթ ունեցավ նաեւ Կապանի պատվավոր քաղաքացի, Սյունիքի նախկին մարզպետ Էդիկ   Բարսեղյանը։
«Նորապսակների այգու» մուտքը երիզող ժապավենը կտրելու պատիվը վերապահվեց Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանին եւ նախաձեռնության հեղինակ Գագիկ Մելքումյանին։ 
Այնուհետեւ ներկաների առջեւ հանդես եկավ Կապանի մշակույթի կենտրոնի ստեղծագործական կազմը (գեղարվեստական ղեկավար` Աստղիկ Գրիգորյան)։ 
Վերջում երիտասարդները հաճույքով լուսանկարվում էին զույգ մատանիների ֆոնին։

Վահրամ Օրբելյան

Լուսանկարները՝ «Սյունյաց երկրի»

***

Կապանի պատվավոր քաղաքացի, Սյունիքի նախկին մարզպետ, գեներալ-լեյտենանտ Էդիկ Բարսեղյանի ելույթը «Նորապսակների այգու» բացման ժամանակ

Սիրելի հայենակիցներ
Հարգարժան պարոնայք՝ Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյան եւ հրաշալի այս նախաձեռնության հեղինակ Գագիկ Մելքումյան:
Շատ հաճելի է, երբ համավարակի մեր օրերում Կապանը ոչ միայն դիմակայում է, այլեւ լուծում զարգացման խնդիրներ, նորացվում  ու երիտասարդանում անընդհատ:
Դրա արգասիքը նաեւ այս տոնախմբությունն է, որ տեղի է ունենում «Նորապսակների այգի» կոչվող հանգստյան գոտու բացման առիթով:
Նորակերտ այս պուրակը ծնվել է Կապանի արժանավոր զավակ Գագիկ Մելքումյանի անձնական ներդրումի եւ ջանքի շնորհիվ:
Ուստի եւ անկեղծ շնորհակայությունս եմ ուղղում նախեւառաջ Ձեզ՝ հարգելի Գագիկ Ազատի, մեկ տարի առաջ ծնված մտահղացումը բարձր ճաշակով ու գեղագիտորեն կյանքի կոչելու եւ Կապանին նվիրելու համար:
Նաեւ շնորհակալությունս Ձեզ, որ բնակվելով հանրապետությունից դուրս՝ մշտապես ապրում եք Կապանի հոգսերով:
Հրաշագեղ այս զբոսայգին չէ միայն, որ խոսում է Ձեր նվիրվածության մասին, այլեւ դրան նախորդած բազմաթիվ ձեռնարկումները:
Մասնավորապես՝ ծննդավայր Ճակատենի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու վերականգնումը, ինչպես եւ գյուղամերձ բարձունքին երկաթակուռ խաչի տեղադրումը:
Կապանի եւ առհասարակ Սյունիքի հանդեպ ընդգծված հոգածության օրինակ է դրսեւորում Ձեր գլխավորած «Դավիթ Բեկ» տարածաշրջանային հասարակական կազմակերպությունը:
2011 թվականից ծավալած ակտիվ գործունեության մասին են վկայում այդ կազմակերպության կողմից Սյունիքում կատարած մի շարք բարեսիրական ձեռնարկումները. օժանդակություն մարզի նախադպրոցական եւ հանրակրթական ուսումնական հաստատություններին, աջակցություն 2016 թ. ապրիլյան պատերազմում զոհված եւ վիրավորված սյունեցիների ընտանիքներին,  իսկ 2019 թվականին՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի հիմնադրում Կապանի երկու դպրոցում:
Համոզված եմ, որ արարումի եւ նվիրումի Ձեր վարքը ընդօրինակելի կդառնա շատերի համար:
Երախտագիտության եւ շնորհավորանքի խոսք եմ ուղղում Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանին՝ իմաստալից ու գեղատես այս միջավայրը ստեղծելու պատեհ առիթով:
Չեմ կարող չնշել կարեւոր մի հանգամանք. Կապան քաղաքում հատկապես վերջին երկու տարում այնպիսի բարենպաստ մթնոլորտ է ձեւավորվել, որ երկրաշեն ամեն մի նախաձեռնության համար կանաչ ճանապարհ է բացված, ինչը բոլորիս նոր հույս եւ հավատ է ներշնչում մեր քաղաքի այսօրվա ու գալիքի հանդեպ:
Առանձնահատուկ շնորհավորանք եմ հղում բոլոր կապանցիներին, Կապանով մտահոգ բոլոր մարդկանց՝ հանգստի եւ ժամանցի անկրկնելի այս վայրն ունենալու առիթով:
Սիրելի կապանցիներ
Գեղեցիկ այս պուրակը ձեզ համար է, ձեզանից յուրաքանչյուրի համար, ձեր երեխաների համար, մեր չքնաղ պատանիների ու աղջիկների համար:
Այնպես որ՝ «Նորապսակների այգին» ոչ միայն նոր երանգ կհաղորդի Կապան քաղաքի ճարտարապետական դիմագծին, այլեւ կդառնա նորացվող կյանքի եւ նոր ու ավանդական ընտանիքի, սիրո, համերաշխության եւ միասնության խրախուսման խորհրդանիշ:
Կրկին շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ՝ հրաշակերտ այս նորակառույցին կյանքի ուղեգիր տալու կապակցությամբ, բոլոր կապանցիներին ցանկանում ստեղծագործ աշխատանք եւ երջանկություն, իսկ Հայոց աշխարհին՝ խաղաղություն եւ արարման ու զարգացման անվախճան երթ:


 

«Միասնության թևեր»-ի անդամները վաղը ակցիա կանցկացնեն Կառավարության դիմաց՝ ներկայացնելով Ադրբեջանի ներխուժումների վերաբերյալ փաստաթուղթ

11.03.2026 23:02

Կապանի կարեւորագույն նախագծերից

11.03.2026 22:29

Ընտրություններին կուսակցությունների անցողիկ շեմը իջել է 4%, դաշինքներինը բարձրացել՝ 8-10%

11.03.2026 19:52

Հայաստանը պատրաստ է հենց այսօր՝ Կոռնիձոր–Գորիս–Եղեգնաձոր–Երասխ երթուղիով ապահովել Ադրբեջանի Արևմտյան շրջանների և Նախջևանի միջև ավտոմոբիլային կապը․ Փաշինյան

11.03.2026 19:45

Դատարանի որոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանը ճանաչվեց անմեղ

11.03.2026 19:33

Ուժեղ տնտեսությամբ կհասնենք երաշխավորված խաղաղության․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

11.03.2026 19:24

Իրանն այնքան ժամանակ հարվածներ կհասցնի, մինչև հասնի հակառակորդի կապիտուլյացիայի. ԻՀՊԿ

11.03.2026 16:40

Ադրբեջանում հայ բանտարկյալներին արգելվում է Աստվածաշունչ ստանալ. USCIRF

11.03.2026 16:33

«Արևմտյան Զանգեզուրի» տեղանունների բառարանը «հոգևոր վերադարձ» է պատմական տարածքներ․ այն հերթական ապացույցն է, որ «Զանգեզուրի մարզը» «բնիկ ադրբեջանական տարածք» է․ Ազիզ Ալեքբերլի

11.03.2026 16:26

Փախստական դարձած ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն և առհավետ տնավորվեն ՀՀ-ում. Փաշինյանը՝ Եվրոպական խորհրդարանում

11.03.2026 15:58

Հայաստանը պետք է դիտարկել որպես տարածաշրջանային կենտրոն՝ հարևան շուկաներ մուտք գործելու համար, Երևանում ասել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչ Անաստասիա Իվանովան

11.03.2026 15:02

Իրանը երեք պայման է առաջադրել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու համար

11.03.2026 12:48