Ոստիկանությունն էլ մի օր կպահանջի Փաշինյանի հրաժարականը.Կապանի համայնքապետ

25.02.2021 17:23
1984

Սյունիքի մարզի Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը ևս կողմ է Գլխավոր Շտաբի կողմից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։

«Քաղաքացիական բախումներ հրահրելու փորձի հնարավորությունը կախված է հռետորաբանությունից։ Ինչ վերաբերում է Օնիկ Գասպարյանին Գլխավոր Շտաբի պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ, կարծում եմ, մեծագույն սխալ է գործում և սխալվել է, որովհետև ես անձամբ ճանաչումն եմ Օնիկ Գասպարյանին իհարկե պատերազմական ժամանակահատվածից կոնկրետ Կապանի սահմանների պաշտպանությունից։ Ես նրա մասին բարձր կարծիք ունեմ՝ հայրենասեր, անձնուրաց ու պարկեշտ անձնավորություն է», - ArmDaily.am-ի հետ զրույցում ասել  է Փարսյանը։

Կապանի համայնքապետը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը, վերջիվերջո, պետք է հասկանա, որ հրաժարական պետք է տա. «Նա հասցրեց նրան, որ նույնիսկ Գլխավոր Շտաբն է պահանջում նրա հրաժարականը։ Նա անընդհատ խորացնում է այս ճգնաժամը, վարչապետի աթոռից կառչած մնալով նա խորացնում է այս ճգնաժամը։ Եվ այո, գալու է այն պահը, որ ոստիկանությունն էլ է մի օր պահանջելու իր հրաժարականը»։

Ինչ վերաբերում է մարդկանց հրապարակ կանչելու Փաշինյանի քայլին, Կապանի համայնքապետը կարծում է, որ վարչապետը վերջին ճիգերն է գործադրում իշխանությունը պահելու համար։ Նա նաեւ հավելեց, որ Սյունիքում մարդիկ ի սկզբանե ոտքի էին կանգնել ու պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այնպես որ այս պահին դեռևս որևէ փոփոխություն այդ մասով չկա։

auroranews.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34