Ոստիկանությունը մերժել է ՀԲՃ-ին քրեական գործ հարուցել «Լեռ-Էքս»-ի դեմ

29.05.2014 12:49
2394

ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ոստիկանության Կապանի բաժինը մերժել է Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) հաղորդման հիման վրա «Լեռ-Էքս» ՍՊԸ-ի դեմ քրեական գործ հարուցել: Այս մասին տեղեկացնում է ՀԲՃ-ն:

Հիշեցնենք, որ ՀԲՃ-ն շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին։ ՀԲՃ պահանջում էր պատասխանատվության ենթարկել «Լեռ-Էքս» ՍՊԸ-ի եւ Հանքասարի հարստացուցիչ ֆաբրիկայի ղեկավար անձնակազմին` շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու համար: Ընկերությունում 2013թ. հունիսի 25-ին տեղի ունեցած վթարի պատճառով հանքավայրի պոչերը լցվել են Գեղի գետը եւ աղտոտել այն:

Դիմումը մերժվել է հետեւյալ պատճառաբանությամբ. ««ԼԵՌ-ԷՔՍ»  ՍՊ ընկերության կողմից ներկայումս շահագործվող Հանքասարի հարստացուցիչ ֆաբրիկայի պոչամբարից արտանետված ջրերը թեեւ թափվում են Գեղի գետը, սակայն ջրերի աղտոտում տեղի չի ունեցել, քանի որ ընկերության կողմից շահագործվող Հանքասարի հարստացուցիչ ֆաբրիկայի պոչամբարի հոսքաջրերում ՀՀ բնապահպանության նախարարության կողմից հաստատված թույլատրելի սահմանային արտահոսքերի գերազանցումներ չեն հայտնաբերվել, հետեւաբար, կենդանական եւ բուսական աշխարհին, ձկնային պաշարներին վնաս չի պատճառվել, ուստի «Լեռ-Էքս» ՍՊ ընկերության տնօրեն Վալերիկ Մարգարյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 287-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը»:

28 մայիս 2014թ.
ԷկոԼուր

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40