«Ո՞ւր էիք դուք, երբ ադրբեջանական վանդալները հողին հավասարեցրին Ջուղայի պատմական գերեզմանոցի բացառիկ խաչքարերը». Նաիրա Զոհրաբյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

29.06.2018 16:46
1676

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի ելույթը Ստրասբուրգում.

«Այսօր ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովում բարձրացրել եմ համաշխարհային մշակութային ժառանգության կանխամտածված ոչնչացման հարցը և խոսել եմ Ջուղայի հայկական պատմական գերեզմանոցի ոչնչացման մասին, քանզի հողին հավասարեցնելով Ջուղայի բացառիկ խաչքարերը, 9-ից 12-րդ դարերի Ամենափրկիչ վանքը, Պոմբլոզի ժամը, Սուրբ Աստվածածին եկեղեցին, ինչպես նաև հայկական մշակութային այլ կոթողներ ևս, Ադրբեջանի նպատակը մեկն է եղել՝ իսպառ վերացնել հայկական հետքը, այնուհետև, իրենց բնորոշ ցինիզմով, փորձել սրբագրել պատմությունը։ Եվ, ավանդույթի համաձայն, իմ ելույթից հետո, ադրբեջանցիները սկսեցին պատմությունը պղծելու եւ աղավաղելու իրենց հրոսակների շքերթը։

Այն, ինչ արել եւ շարունակում է անել ԴԱԻՇ-ը իր վերահսկողության տակ գտնված տարածքներում՝ թալանելով, ոչնչացնելով եւ վաճառելով մշակութային ժառանգությունը, միջազգային ահաբեկչության եկամտի երրորդ աղբյուրն է՝ զենքի և թմրանյութերի ապօրինի վաճառքից հետո:

Այդուհանդերձ, ես կրկին այս ամբիոնից ուզում եմ ուղղել հարց, որի պատասխանը այդպես էլ չի տրվել։

Ո՞ւր էիք դուք եւ ո՞ւր էր միջազգային հանրությունը, երբ ԴԱԻՇ-ից ոչ պակաս վանդալները 1998 թվականից հետեւողականորեն սկսեցին իրագործել Նախիջեւանի Ջուլֆա գավառում գտնվող հայկական պատմական գերեզմանոցի ոչնչացումը։

2005 թվականին արդեն հնագույն գերեզմանոցը, որը մարդկության մշակութային բացառիկ արժեքներից մեկն էր՝ ադրբեջանցի զինծառայողները հավասարեցրին հողին եւ վերածեցին ռազմական բազայի։

Յոթը տարի շարունակ ադրբեջանական վանդալները ոչ միայն հողին հավասարեցրին Ջուղայի պատմական գերեզմանոցի բացառիկ խաչքարերը, այլեւ ոչնչացրին 9-ից 12-րդ դարերի Ամենափրկիչ վանքը, Պոմբլոզի ժամը, սուրբ Աստվածածին եկեղեցին եւ մշակութային այլ կոթողներ։ Ադրբեջանի նպատակը մեկն էր՝ իսպառ վերացնել հայկական հետքը, այնուհետեւ, իրենց բնորոշ ցինիզմով, վերասրբագրել պատմությունը։

Ուզում եմ հիշեցնել, որ դեռ 2007 թվականին պետք է տեղի ունենար ԵԽԽՎ դիտորդական առաքելության այցը Նախիջեւան, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղ, սակայն Ադրբեջանի շանտաժի պատճառով այցը տապալվեց։ Թե՛ մեր Վեհաժողովը, եւ թե՛ Եվրոպական խորհրդարանը, բացի վանդալիզմի այդ աննախադեպ փաստն արձանագրելուց, որեւէ գործուն եւ կոնկրետ քայլ այդպես էլ չարեցին, որպեսզի երբեւէ այլեւս նման վայրագություններ տեղի չունենան եւ քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ չոչնչացվի մի ողջ ժողովրդի մշակութային ժառանգություն։

Միջազգային հանրության դեկլարատիվ հայտարարությունների եւ լռության պատճառով ոչնչացվեց մարդկության ամենահիսաքանչ կոթողներից մեկը՝ Ջուղայի խաչքարերը։ Հիմա այդ տարածքում ադրբեջանական հրոսակների հրաձգարանն է։ Այս պահին, երբ մենք քննարկում ենք այս զեկույցը, ամեն րոպե աշխարհի այս կամ այն կետում մշակութային եղեռն է տեղի ունենում։

Ես չեմ ուզում, որ վաղը մենք կրկին հավաքվենք ու, ինչպես Ջուղայի դեպքում եղավ, ասենք, որ մենք, ցավոք, կրկին ուշացանք»։

mamul.am

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01