«Ո՜ւշ-ո՜ւշ են գալիս, բայց ո՛չ ուշացած…»․ Այսօր Պարույր Սևակի մահվան տարելիցն է

17.06.2019 12:05
2585

Ես ի՛նձ համար չեմ վախենում.
Կուզե՞ք՝ վա՜ղն էլ ընկնեմ-մեռնեմ:

Պ․ Սևակ

1971 թվականի հունիսի 17-ին, տիկնոջ և երկու որդիների հետ հայրենի Չանախչի գյուղից Երասխավան տանող ճանապարհի 8-րդ կիլոմետրին ավտովթարի ենթարկվեց անվանի հայ բանաստեղծ Պարույր Սեւակը (Պարույր Ղազարյան):

Բանաստեղծն ու իր կինը՝ ազգությամբ վրացուհի Նելլի Մենաղարաշվիլին, զոհվեցին, իսկ երկու տղաները փրկվեցին:

Լուրը տարածվելուց հետո միանգամից սկիզբ առան տարբեր խոսակցություններ, վարկածներ: Պաշտոնապես հայտարարվեց՝ «Պատահական ավտովթարի զոհ դարձավ բանաստեղծ Պարույր Սևակը», իսկ հասարակության մեջ պտտվում էր մի վարկած՝ կանխամտածված ավտովթար:

Սևակի մահվան հետ կապված տարբեր վարկածներ կան. Լևոն Հախվերդյանի «Պարույրը» խոհագրությունում օրվա մասին այսպես է գրում հեղինակը.

«Ի՞նչ էր պատահել մինչ գյուղից դուրս գալը. դա ինձ հայտնի է այսպես. Պարույրը, ընտանիքով, հունիսի 17-ին պետք է գար Երևան, այստեղից էլ մեկներ Թիֆլիս՝ զոքանչի քառասունքին:

Ասել է գյուղի վարորդին, որ իր՝ Պարույրի, մեքենայով իրենց Երևան հասցնի: Սա թե՝ բեռ եմ տանում հարևան գյուղ, մի ժամի չափ պիտի սպասեք: Համաձայնում են: Բայց Պարույրին ո՞վ էր տվել այդքան համբերություն:

Ասում է կնոջը՝ կփորձեմ մեքենան դուրս բերել գարաժից, թե որ մեքենան առանց մի բանի դիպցնելու դուրս բերեցի, ուրեմն՝ գնացի՛նք…

Դժբախտության նախապատճառը դառնում է մեքենան հաջողակ դուրս բերելը: Վիճակը գցված էր. այլևս ոչ մի ուժ չէր կարող Պարույրին հետ պահել իր վճռից: Ասում էին՝ կինն ինչո՞ւ է համաձայնել:

Այդպես ասողները վատ էին ճանաչում Պարույրին, նրա գիժ, անհամբեր, անդիմադրելի խառնվածքը: Այն էլ ասում էին, թե կինն ինչո՞ւ է նստել մեքենա: Այդպես ասողները վատ էին ճանաչում Նելլի Մենաղարիշվիլուն: Նա չէր կարող ամուսնուն մենակ թողնել. նստել է կողքին, որ զսպի, օգնի, հորդորի ամուսնուն»:

Հախվերդյանն իր գրքում նշում է, որ Սևակին սիրում ու գնահատում էին կենդանության օրոք, հատկապես «Զանգակատան» հրատարակվելուց հետո, իսկ նրա մահը սգաց ողջ հանրությունը:

Գրականագետը գրում է. «Ես չեմ տեսել, որ հայրենիքը սգա իր զավակի կորուստն այնպես դառնագին, ինչպես սգում էր Պարույրի վրա: «Եվ աշխարհում շատ քչերին է բախտ վիճակվել իրենց մահը դարձնել անմահություն»,- գրել է Պարույրը Պետրոս Դուրյանին նվիրված հոդվածում: Պարույրին վիճակվեց քչերին բաժին ընկած այդ բախտը»:

Սևակը երկար էր պատրաստվել հայրենի գյուղում խաղաղ կյանքին, անհանգիստ բնավորությամբ գրողն իր ձեռքով տուն կառուցեց, երկար ժամանակ խնամեց ու կարգի բերեց այգին, ծառեր տնկեց, և ահա, վերջապես սկսելու էր կյանքի նոր փուլ՝ խաղաղ ու հանգիստ, սակայն վթարի պատճառով պատմությունն իր գիրկն առավ նրան, իսկ սեփական ձեռքերով կառուցած տունը Չանախչիում դարձավ իր տուն-թանգարանը:

Ո՜ւշ-ո՜ւշ են գալիս, բայց ո՛չ ուշացած.
Ծնվում են նրանք ճի՛շտ ժամանակին:
Եվ ժամանակից առաջ են ընկնում,
Դրա համար էլ չեն ներում նրանց:

 

Պ․ Սևակ «Վարք Մեծաց»

09.X.1961թ.

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34