Փակվել է Սյունիքի մարզի Լիճք գյուղի դպրոցը

05.11.2025 12:44
1414

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է․ «Լիճքի դպրոցը կառուցվել էր 2000-ականների սկզբին, երբ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այցելել էր գյուղ ու բնակիչներից լսել պահանջ, թե իրենք նոր դպրոցի կարիք ունեն։ 40 աշակերտներով նորակառույց և հարմար դպրոցը ավելի քան 20 տարի ծառայել է գյուղի երեխաների համար, բայց վերջին տարիներին նվազել է ինչպես գյուղի բնակչությունը, այնպես էլ դպրոցահասակ երեխաների թիվը։ Այսօր Մեղրիի շրջանի Լիճք գյուղում ապրում է մոտ 50 բնակիչ։

Հիմա ՀՀ կառավարությունը փոխանակ պայմաններ ստեղծի, որ աշխատատեղեր լինեն, բնակչությունը ցանկանա վերադառնալ ու մնալ տեղում, հակառակն է անում։ Մի քանի տարի առաջ Նիկոլ Փաշինյանի կառավարության հրահանգով փակվել է գյուղի պղնձի նոր բացված հանքը՝ առանց աշխատանքի թողնելով տեղացիներին։

2025-ի հուլիսին Նիկոլ Փաշինյանի կառավարության որոշմամբ լուծարվել է Լիճք գյուղի դպրոցը։ Ավելի վաղ փակվել էր նաև հարևան Տաշտուն գյուղի դպրոցը։ Դպրոցաշինության մասին աղաղակող կառավարությունը փակում է դպրոցները։

Լիճքը ունի բազմաթիվ հնարավորություններ՝ ինչպես արդյունաբերության, այնպես էլ զբոսաշրջության միջոցով աշխատատեղեր ստեղծելու, գյուղը զարգացնելու և հարստացնելու համար։ Պարզապես մարդկանց խաբելու և հիմարացնելու փոխարեն պետք է ազնիվ լինել ու գործ անել»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40